livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

altԼորանս Շասսենի եւ Բեռնար Ժորժի «Թեհլերյանի դատավարությունը․հայերի վրեժխնդրությունը» ֆիլմի նկարահանումներն սկսված են։ Այս մասին տեղեկացրել է հայտնի մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով վերջին շրջանում բնակվում է Մարսելում:

«Մեծ պատվով ու անասելի պատասխանատվությամբ մարմնավորում եմ Արամ Երկանյանի կերպարը, ում պարտական է հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին թուրք դահիճներին պատժելու գործում։ Արամը ապացուցում է, որ ոչ մի դահիճ չի կարող փրկվել ցեղակրոն վրիժառուի գնդակից..

alt

.Մարմնովս սարսուռ է անցնում ու չեմ կարողանում դեռ հավատալ, որ որպես դերասան հանդես եմ գալու այն ֆիլմի նկարահանմանը, որը եվրոպական էկրան կբարձրանա եւս մեկ անգամ աղաղակելով Հայոց ցեղասպանության մասին», - նշել է Է. Մարկը:․

Հիշեցնենք, որ 1921 թ ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ միասին ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում