livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մրցույթի կազմակերպիչները: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:

Մրցույթի կազմկոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝  ս. թ. նոյեմբերի 11-14-ը, 2-րդ փուլը՝ նոյեմբերի 19-21-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ ս. թ. դեկտեմբերի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դ. Ղազարյանը նաև նշեց, որ մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ: Ի դեպ, այս տարի, 1-ին անգամ, մրցույթն ունի նաև հեղինակային արձանիկ-մրցանակ, որը ստեղծել է քանդակագործ Արման Դավթյանը (Նուռ):

Ողջունելով մրցույթի մեկնարկը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը`մրցույթին աջակցելու համար: «Նման մրցույթները խթան են հանդիսանում, որպեսզի մենք կարողանանք հատկապես երիտասարդության մեջ (մասնավորապես կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ) զարգացնել, հնարավորություն տալ ցուցադրել մասնագիտական ձեռքբերումները: Ամենակարևորն այն է, որ այս մրցույթը ուսանողների համար է: Ժյուրիի կազմը կհայտարարվի մեկ օր առաջ: Շատ լուրջ կազմ է լինելու: Օբյեկտիվ են գնահատելու մասնակիցների կարողությունները»:

Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից. 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման,  ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:

Հանրապետությունում  անցկացված 5 մրցույթներին մասնակցել են 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներ. մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999թ./, Թամարա Շահնազարյանի /2004թ./, Տաթևիկ Սազանդարյանի /2006թ./, Պավել Լիսիցիանի /2011թ./, իսկ 2008թ. և այս տարվա մրցույթները՝ Գոհար Գասպարյանի հոբելյաններին:

Մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում