livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՇուրջ մեկ ամիս տեւած «Կինոաշուն».ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որն այս տարի նվիրված էր Փարաջանովի 90-ամյակին` հատեց իր եզրագիծը: Ծրագրի ընթացքում Երեւանի բոլոր համայնքներում, մարզերում, մշակութային կենտրոններում եւ զբոսայգիներում անվճար ցուցադրվեցին հին ու նոր հայկական ֆիլմեր: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հայ հայտնի կինոգործիչների հոբելյաններին նվիրված երեկոներ, կլոր սեղան քննարկումներ: Հոբելյանական  «Կինոաշնան» ընթացքում հայտարավեց «Հին ու նոր» երեւանցի խորագրով ֆիլմերի  եւ գրախոսականների մրցույթ, որի հաղթողները ծրագրի ավարտին պարգեւատրվեցին:

Հայաստանի ագային կնոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով`«Կինոաշուն» ծրագրիը կինոտոն է, որը արդեն հինգ տարի է իր առաջեւ նպատակ է դրել, որպեսզի հայակակն կինոն մայրաքաղաքից բացի տարածի նաեւ մարզերում եւ կրթական օջախներում. «Բացի հայկական ֆիլմերը տարածելուց, այս ծրագիրը դարձել է մի հարթակ, որտեղ իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ: Այս տարի շրջիկ կինոթատրոններով ծրագիրը եղավ սահմանամերձ Այգեպար եւ Երասխ գյուղերում, որտեղ երեխաները չգիտեին ինչ բան է կինոթատրոնը: Նրանց եւս մեր ֆիլմերի հետ ծանոթացնելը եւ այդ ամենին նրանց հաղորդակից դարձնելը կարծում եմ մեր ամենամեծ հաղթանակներից է»,-նշեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ ընդգծեց, որ այս տարվա ծրագրի արդյունքներից գոհ է: Նրա փոխանցմամբ ծրագրի ընթացքում բուհերում , դպրոցներում, մարզերում ու մայրաքաղաքում իրականացվել են տարբեր ծրագրեր. «Եթե նախկինում ծրագրի մեկնարկին մենք բոլորին այդ մասին տեղեկացնում էինք, ապա այսօր մարդիկ շատ են հետաքրքրված, նրանք են նախապես մեզ զանգահարում, որպեսզի իմանան, թե որտեղ ինչ ֆիլմ է ցուցադրվելու: Ծրագիրի ընթացքում ցուցադրվեցին տարբեր ժամանակների եւ ժանրերի ֆիլմեր`վավերգրական, գեղավեստական, մանկական եւ այլն»,-շեշտեց Գ. Գեւորգյանը:

Հոբելյանական «Կինոաշնան» համար յուրաքանչյուր տարի կազմակերպիչները ներկայացնում են յուրահատուկ ծրագիր, իսկ այս տարվա ծրագրի յուրատակությունն այն էր, որ ծրագրում ներառվեցին սահմանամերձ գյուղերը եւ ցուցարվեցին մեծ քանակությամբ ֆիլմեր:

«Կինոաշուն» ծրագիրը մեկնարկել էր հոկտեմբերի 7-ին` ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում եւ ավարտվեց նոյեմբերի 7-ին` Արտաշատ քաղաքում: Ծրագրին ավարտվեց Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրմամբ:

«Կինոաշուն» ծրագիր իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում