livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altՆոյեմբերի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի N զորամասում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ եւ լրագրող-արվեստաբան Անահիտ Կորյունի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում զորամասի անձնակազմի եւ զինվորների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր նրանց  ծանոթացնել ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի կյանքի եւ ստեղծագործության հետ:  Զորամասի հանդիպումների ակումբում զինվորականները  նախ դիտեցին Է. Արծրունյանի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո Ա. Կորյունը նրանց ներկայացրեց Արծրունյանի տարբեր տարիների ստեղծագործությունները: Հանդիպման ավարտին Ա. Կորյունը զորմասի աչքի ընկնող զինվորներին նվիրեց իր հեղինակած գրքերից, որոնք  պատում են նկարչի կյանքի եւ ստեղծագործության կարեւոր դրվագները: Զինվորներն էլ իրենց հերթին հյուրերին եւ ամբողջ անձնակազմին նվիրեցին իրենց  երաժշտական կատարումները:

Իզուր չէր, որ  հանդիպման համար ընտրված էր հենց այս զորամասը, քանի որ այստեղ է գտնվում Էդուարդ Արծրունյանի միակ որմնանկարը`«Հայաստանը»-ը, որը ստեղծվել է 1989 թվականին:  Որմնանկարը հայտնաբերվել է նախորդ տարի սեպտեմբերին, երբ Անահիտ Կորյունը գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանից պատահաբար իմացել է, որ այն շենքը որտեղ ստեղծվել է որմնակարը չի այրվել, ինչպես նախկինում էին ասել: Զորամասը նախկինում հանգստյան տուն է եղել:

alt«Քանի որ այս տարի Էդուարդ Արծրունյանի 85-ամյակն է եւ «Հայաստան» որմնանկարի 25 –րդ տարեդարձը, ուստի հենց տարվա սկզբից ես նպատակ էի դրել, որ ՀՀ մարզային բոլոր գրադարաններին պետք է նվիրեմ մեծ նկարչին նվիրված գրքեր: Բացառությամբ Արցախից եւ Սյունիքի մարզից` մնացած բոլոր մարզերի գրադարաններին տվել ենք շուրջ 300 գիրք: Իսկ այսօրվա միջոցառումն  ինձ համար կարեւոր էր,  քանի որ զինվորները նույնպես ծանոթացած Արծրունյան արվեստագետին: Միջոցառման իրականացման համար մեզ աջակցել է  ՀՀ պաշտպանության նախարարությունը» ,-«Զարուհու» հետ զրույցում նշեց ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆԸ:

alt«Հայաստան» որմնանկարի միայն մի փոքրիկ հատվածն ունի վերկանգնման կարիք: Ա.Կորյունի խոքով`որմնանկարը ավելի շատ ամրակայման կարիք ունի, քանի որ հիմքերը թույլ են, որը  մարդկանց անընդհատ շարժի հետեւանքով  շարվում է: Ըստ նրա`որմնանկարը հնարավոր չէ տեղափոխել այլ վայր,  չափերը շատ մեծ են, բացի այդ, չկա նաեւ հարմար տարածք, որտեղ այն կտեղադրվի. «Որմնանկարի համար լավագույն վայրը սա է, շուտով զորամասը կտեղափոխվի այլ վայր եւ այս տարածքը կունենա նոր սեփականատեր: Ավելի հեռանկարային է այս ակումբը դարձնել Արծունյանին նվիրված հուշատուն, քանի որ կառույցը շատ հետաքրքիր է»,-ընդգծեց Ա. Կորյունը: Նրա տեղեկացմամբ` արդեն Ս. Պետերբուգից ստացել է առաջարկ`որմնանկարը վերականգնելու համար, թե երբ կսկսվի գործընթացը պարզ կլինի առաջիկայում:

Անդրադառնալով Է. Արծրունյանի 85-ամյակին նվիրված միջոցառումներին` Անահիտ Կորյունը փաստեց, որ միայնակ չի կարող կազմակեպել ցուցահանդես, սակայն հույս ունի , որ 90-ամյակին կլինի մեծ  ցուցահանդես: Փակագծերը չբացելով նա միայն շեշտեց, որ տարբեր տեղերից հավաքվում են Արծրունյանին նվիրված իրեր եւ altստեղծագործություններ:

Նշենք, որ 2014  թվականի մարտին,  ՀՀ մշակույթի նախարարությունը «Հայաստան» որմնանկարին տվել է մշակութային հուշարձանի կարգավիճակ, սակայն Իջեւավանում այդ մասին ոչ բոլորն են տեղեկացվել, ուստի այցի նպատակներից մեկն էլ նրանց որմնանկարի մասին տեղեկացնելն էր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում