livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altԱմենամեծ թանգարանում, որտեղ պահպանվում է Պյոտր Չայկովսկու անձնական իրերը եւ ձեռագրերը կբացվի մեծ ցուցահանդես`«Չայկովսկին եւ աշխարհը» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է մեծ կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին եւ բաց կլինի ամբողջ տարվա ընթացքում: Ցուցահանդեսը կբացվի Մոսկվայի  կենտրոնում գտնվող այն տանը, որտեղ 1872 թվականին ապրել է կոմպոզիտորը: Տունն այժմ վերածվել է թանգարանի:

«Մեծանուն կոմպոզիտորի անձնական կյանքի հետ կապված շատ նյութեր առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: Մոտավոապես 500 ցուցանմուշ արդեն ներկայացվել է Էրմիտաժում, Մոսկվայի կոնսերվատորիայում, ՌԴ ազգային գրադարանում»,-հայտնել է թանգարանի մամուլի քարտուղարը:

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի 50 ձեռագրեր, հատուկ տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի «Վեցերորդ սիմֆոնիան»: Մասնագետները մանրամասն ներկայացրել են դրա ստեղծման ամբողջ ճանապարհը: Անձնական իրերի հետ միասին, ցուցադրվում է Չայկովսկու ծխախոտները, սպասքը, նամակները. «Առաջին անգամ կցուցադրվի այն գրիչը, որով գրել է կոմպոզիտորը: Այցելուները կարող են դիտել նաեւ հազվագյուտ տեսաձայնագրություններ եւ համերգներից հատվածներ եւ ֆիլմեր»,-նշել է քարտուղարը:

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում