livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

mart2Մեր զրուցակիցը մի երիտասարդ է, ով արդեն հասցրել է բավականին խոսուն ուղի անցնել ոչ միայն երգարվեստում, այլեւ դեպի կինն ու սերը տանող ճանապարհով:

ՄԱՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ երեւանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծից, որից հետո` Քրիստինե Պեպելյանի հետ «Դվա սերդցա» զուգերգով, որին էլ հաջորդեցին մի քանի այլ զուգերգեր:

- Զուգերգերի ամբողջ շարք ունեք` Քրիստինե Պեպելյան, Աննա Սեմենովիչ, Աննա Դովլաթյան: Շարունակակա՞ն է լինելու այս ձեռագիրը:

- Այո՛, շղթան շարունակություն ունենալու է, եւ շուտով նաեւ պատրաստ կլինի իմ զուգերգային ձայնասկավառակը, որտեղ տեղ են գտել ե՛ւ արդեն հայտնի զուգերգերը, ե՛ւ նորերը, որոնց մասին մանրամասներ դեռեւս չեմ ուզում ասել:

- Ի՞նչ է տալիս կնոջ ներկայությունը:

- Կյանքում` ամեն ինչ. սեր, գեղեցկություն, երջանկություն: Այսինքն` հենց կյանք է տալիս: Իսկ կադրում` իմ կողքին զուգերգ կատարելիս, կրկին գեղեցկություն է տալիս եւ նոր շունչ` ստեղծագործելու ու երգն ամեն անգամ յուրովի կատարելու:

- Երգերի թեմատիկան կարծես պտտվում է սիրո շուրջ: Այդքան ասելիք կա՞ այս ոլորտում:

mart1- Այստեղ ասելիք միշտ էլ կա, չէ՞ որ կյանքը սեր է: Հնարավոր չէ պատկերացնել մեկն առանց մյուսի: Եվ եթե նույնիսկ այդ հրաշալի զգացմունքը միակողմանի է, ինչո՞ւ չվայելել այն: Ինչո՞ւ չասել, որ սիրում ես: Պետք չէ երբեք այն գաղտնի պահել կամ ամաչել դրանից: Երջանիկ մարդիկ են միայն կարողանում զգալ, թե ինչ է դա իրականում` երբ կարողանում ես նվիրել քեզ սիրած էակին մինչեւ վերջին կաթիլը: Սիրել անշահախնդիր եւ չմտածել ինչ-որ բան ետ ստանալու մասին:

- Ի՞նչ է, ի վերջո, այդ սեր կոչվածը:

- Ամեն ինչ... Առանց սիրո կյանքս չեմ պատկերացնում: Եվ նկատի չունեմ միայն տղամարդու եւ կնոջ միջեւ եղած սերը: Այդ զգացմունքն ամենուր է` օդում, ջրում... Պետք է միայն կարողանալ այն «տեսնել»: Սիրում եմ կյանքը, աշխատանքս, երաժշտությունը: Սիրում եմ մայրիկիս եւ քրոջս, քանի որ իրենք են ամեն ինչ արել, որ հասնեմ այս ամենին: Անչափ սիրում եւ շնորհակալ եմ պրոդյուսերիս` Սոֆիա Ղուլյանին: Սիրում եմ իմ թիմը, մարդկանց, որոնք միշտ իմ մեջքին կանգնած են: Սերը երջանկություն է...

- Ձեր ներկայիս զբաղվածությունը:

- Ստեղծագործում եմ` գրում եմ երաժշտություն, համերգներով հանդես գալիս, տեսահոլովակներ նկարահանում...

- Հիմնական բնակության վայրը:

mart3- Մոսկվա: Ու որքան էլ որ սիրում եմ իմ ծննդավայրը, հայրենիքը, միեւնույն է, կան բաներ, որոնք հնարավոր է իրագործել միայն այս մեգապոլիսում:

- Հնարավո՞ր է միշտ սիրահարված լինել:

- Իսկ այլ կերպ հնարավո՞ր է...

- Ծնվել եք Չեչնիայում, մեծացել` Կաբարդինա Բալկարիայում, ապրել` Ռուսատանում: Շարունակո՞ւմ են հարազատ լինել Հայաստանն ու հայուհին:

- Այո՛, իհարկե: Առանց դրա հնարավոր չէ. Հայաստանն իմ հայրենիքն է, եւ որքան էլ նվիրված լինեմ ռուս հանդիսատեսին, միեւնույն է, առաջնահերթ մտածում եմ, թե ինչպես այս կամ այն երգս կընկալվի հայերի կողմից: Աշխատում եմ անել այնպես, որ բարձր պահեմ ազգիս անունը` երբեք չդադարելով պարծենալ, որ հայ եմ:

- Ինչո՞վ են տարբերվում հայուհիները այլազգի կանանցից:

- Նախեւառաջ իրենց նվիրվածությամբ ու սիրելու կարողությամբ: Հայուհիներն այլ են նաեւ մենթալիտետով, մտածելակերպով, այլազգիների հետ համեմատած` նաեւ փոքր-ինչ  անազատ են, որը բնավ բացասական կողմ չեմ համարում:

- Նախեւառաջ ի՞նչն է պետք կարեւորել ընտրություն կատարելիս:

- Մարդկայնությունը, բարությունն ու հոգու հմայքը: Արտաքին գեղեցկությունը, անխո՛ս, կարեւոր է, սակայն երբ ներաշխարհում ամայություն ես հայտնաբերում, ամեն ինչ փչվում է ու սկսում հեռու վանել, տհաճություն առաջացնել:

- Ճիշտ է, հարցազրույցներում նշել եք, որ Ձեր ամուսնությունը Իրինա Օտիեւայի հետ PR-ի համար է արվել, ով Ձեզնից մեծ էր 28 տարի, այնուամենայնիվ, հասցրել եք ճաշակել տարեց կնոջ ամուսին լինելու փաստը: Ի՞նչ է տալիս դա տղամարդուն, ի՞նչ է տալիս կնոջը:

mart- Օտիեւան հիանալի երգչուհի է, շատ տաղանդավոր, սակայն թեման իբրեւ անձնական` դիտարկել ու մեկնաբանել  չեմ ուզում. անցյալը թող անցյալում մնա:

- Որքա՞ն տարիքային տարբերությունն եք համարում առավել ամուր ընտանիքի հիմք:

- Կարծում եմ, որ 5 տարին բավական է: Չնայած, մյուս կողմից, կարեւորն այն է, որ մարդիկ իրար հասկանան, գնահատեն, զիջեն, ինչն էլ տարիքային տարբերության հետ անմիջական կապ չունի:

- Մասնակցելով ռուսական  «Արի ամուսնանանք»  ծրագրին` ունեցա՞ք արդյոք սիրային ձեռքբերում:

- Դա նախկին պրոդյուսերիս ոչ այնքան հաջող միտքն էր, պարզապես ինձ PR անելու փորձ էր:

- Ճակատագիր կոչվածը վճռորոշ կարո՞ղ է լինել:

- Իհարկե, ամեն ինչ հենց ճակատագրի ձեռքում է: Ճակատագրի, որը ստեղծում է Աստված` կանխորոշելով մեր ուղին:

- Ես քեզ սիրում եմ...  Ինչպիսի՞ ավարտ կունենա նախադասությունը:

- Կապրենք` կտեսնենք: Առայժմ սիրտս ազատ է:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում