livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԵղվարդում տեղի է ունեցել թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Երևանի Սամվել Սևադայի անվան արվեստանոցի սան Լուսինե Սարգսյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը,

որին ներկա են եղել ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան, արվեստագետներ մայրաքաղաքից և մարզի համայնքներից, ինչպես նաև դպրոցի մանկավարժներ, աշակերտներ ու ծնողներ: Ողջունելով դպրոցական միջոցառման մասնակիցներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը փաստել է մարզի կրթական հաստատություններում ուսումնական գործընթացին զուգահեռ նմանատիպ գեղագիտական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Եղվարդի քաղաքապետ Ն.Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ համայնքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում շնորհալի երեխաներին և վերջիններիս նկատմամբ ցուցաբերում անհատական մոտեցումներ: Եղվարդ քաղաքի N3 հիմնական դպրոցի ղեկավարության հավաստմամբ առաջիկայում ևս առկա են բազմաթիվ ծրագրեր ինչպես իրենց շնորհալի սան Լուսինե Սարգսյանի աշխատանքների ներկայացման, այնպես էլ կրթա-մշակութային տարբեր միջոցառումներ նախաձեռնելու ուղղությամբ:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում