livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՆոյեմբերի 20-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ –ում Եթովպիայի Ժողովրդավարական հանրապետության արտակարգ եւ լիզոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խսքով`ստորագրված համաձայնագիրը մինջպետական մակարդակով առաջին քայլն է.«Ինչպես այլ պարագաներում, այնպես էլ Եթովպիայի պարագայում մշակույթը ճանապարհ կբացի բոլոր ոլորտների համար: Սա շատ կարեւոր փաստաթուղթ էր, քանի որ հստակ սահմանում է այն քայլերը, որոնք մոտ ապագայում պետք է իրականացնենք: Խոսքը առաջին հերթին վերեբերվում է համագործակցությանը  թանգարանների եւ գրադարանների  ոլորտում`մասնագետների վերապատրասման գործընթաց, ներառյալ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում: Խոսքը նաեւ մշակութային կենտրոնների հիմնադրման մասին է: Եթովպիան  շատ նման է Հայաստանին, երկու երկրներն էլ չունեն ելք դեպի ծով: Մենք շատ անելիքներ ունենք այս երկրի հետ»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Դեսպան Կասահուն Դենդեր Մելեսենը փաստեց, որ հայերը Եթովպիայում հաստատվել են 17-րդ դարում եւ մինչեւ այժմ շարունակվում են բնակվել այնտեղ.«Եթովիան էլ Հայաստանի նման ունի շատ հին պատմություն, կարող եմ ասել, որ մարդկային կյանքը սկիզբ է առել այստեղից»,-շեշտեց դեսպանը եւ ընդգծեց, որ ստորագրված համաձայնագիրը երկու երկրների մշակույթների համար շատ կարեւոր է.«Մենք ցանկանում ենք համագործակցել Երեւանի գրադարանների եւ թանգարանների հետ»:

Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու եւ երկու երկրների միջեւ փոխճանաչելիություն ապահովելու համար:Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի եւ մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման եւ զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաեւ թատրոնի, գրադարանի եւ արխիվի միջեւ տեղեկատվության եւ մասնագետների փոխանակամանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում