livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altՆոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի  դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան:  Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «Վերնատուն» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության  հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր հովիվ տ. զգոն քահանա Աբրահամյանի ու երեցկին Իրինա Աղաջանյանի ջանքերով:

Ներկայացումից առաջ վաստակաշատ դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Արթուր Հակոբյանը ներկայացրին թատրոնի կազամակերպման պատմությունը՝ որպես ավագ ընկերներ իրենց բարեմաղթանքը հղելով պատանի կատարողներին:

Օպերետի միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն է, պատանիները ներկայացրին Քրիստոսի ս. Հարության պատմությունը՝ ըմբռնելի ու պատկերավոր դարձնելով ավետարանական իրողությունը:

«altՇնորհակալություն ձեզ, սիրելի պատանիներ: Դուք հրաշալի ելույթ ունեցաք: Կարողացաք հստակ արտաբերել այդ բարդ, իրապես դժվար նախադասությունները՝  այլակերպվելով բազմազան կերպարների մեջ: Այս տարիքում դա իրապես շնորհք է: Ձեր կատարածը հոգևոր քանդակագործություն է, տեսողությունից ավելի:  Ձեր բեմադրիչի օգնությամբ կարողացաք կերպարները շոշափելի ձևով կերտել: Մենք կատարողների ու հանդիսատեսների միջև կենդանի կապ զգացինք: Մշտանորոգված շնորհքով օրհնեալ լինեք»,- ներկայացման ավարտին դերասաններին ու բեմադրիչին դիմելով՝ ասաց տ. Նավասարդ արքեպիսկոպոսը:

Սրբազան հայրը նրանց նոր կտականաններ նվիրեց՝ մաղթելով հավատարիմ մնալ Քրիստոսի խոսքին ու պատգամներին: Ապա պահպանիչ աղոթք կարդաց ու խաղաղությամբ արձակեց հավաքվածներին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում