livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՆոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի "Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության" կարգախոսով (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ, որի համար Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից: 

Կոնգրեսի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնից, որտեղ բազմաթիվ ելույթներից ու ուղերձներից հայերիս համար հատկանշական էր Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ՌԱՄԵՆԴՈՒ ՄԱՋՈՒՄԴԱՐԻԻ ելույթը, ով մեծ պատիվ համարեց հայկական հողի վրա գտնվելը եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Հատկանշական է, որ միջազգային կոնգրեսի մեկնարից ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն ԹՈԲԻԱՍ ԲԻԱՆԿՈՆԵՆ պատմեց, որ թեեւ նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան եւ հենց այստեղ անցկացնել թատրոնի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ. «Ինձ համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում, այստեղ մենք արժանացել ենք լավ հյուրընկալության, գտել ենք ընկերներ: Իսկ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, բայց Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: Պիտի ասեմ, որ Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻՐԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում