livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՑուրտ ու մութ տարիներին մի շարք հայ արվեստագետներ լքեցին Հայաստանը` մեկնեցին արտասահման, հանգիստ ու ապահով կյանքով ապրելու համար: Իսկ ովքեր էլ մնացին հայրենիքում` մաքառեցին եւ ամեն վայրկյան ծառայեցին ժողովրդին: Բայց չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն` ցանկացած պահի լքելու Հայաստանը, սակայն ապահով եւ բարեկեցիկ կյանքի փոխարեն գերադասեցին մնալ հայրենիքում եւ շարունակեցին իրենց անձնուրաց ծառայությունը: Ահա այսպիսի արվեստագետն է, որ համարվում է ժողովրդի լավ ու վատ օրերի ընկերը:


Ինչեւէ, այդ դժվարին տարիներն արդեն անցյալում են եւ հայրենիքի համար օրհասական պահին լքողները լքեցին, տարիներ անց ոմանք վերադարձան հրամայելու եւ պահանջելու հայրենիքից բաներ, որոնց իրավունքը գուցե չունեին... Ամեն դեպքում, հայրենիքը բոլորինս է, ու հոգատար մոր պես ներում եւ ընդունում է նույնիսկ իր "անառակ որդիներին", բայց երբեմն այդ "անառակ որդիները" չարաշահելով անցնում են բոլոր սահմանները: Եվրոպական տաքուկ տներում նստած, հայրենիքը լքած արվեստագետներից ոմանք սպասում են հատուկ հրավերի, այո, հրավերի հենց հայրենիքից, որպեսզի նրանց համար պայմաններ ստեղծի` տուն վերադառնալու համար: Չնայած դժվար թե գտնվի մեկը, ով իր տնից` ընտանիքից նեղանա ու դրսում ապրի այնքան ժամանակ, մինչեւ ընտանիքի անդամների կողմից տուն գալու հրավեր ստանա:
Ցավալի է նաեւ այն, որ նման մարդիկ հեռու հեռվից` իրենց տաքուկ ու ապահով անկյուններում նստած իրենց իրավունք են վերապահում քննադատելու ու փնովելու հայաստանյան հայերին, թե այս ինչ օրի հասցրին մեր պապերի հայրենիքը, բայց երբ դեմ են առնում հայաստանցիների կոշտ հանդիմանությանը, թե այդքան սրտացավ էիք` չլքեիք հայրենիքն ու ինքներդ ծաղկեցնեիք, մեծն արվեստագետները վիրավորվում են:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գեւորգյանը նույնպես 1988 թվականին ինչ-ինչ պատճառներով թողեց ե՛ւ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն ու իրեն հարազատ բեմը, ե՛ւ հայրենիքը: Իհարկե, չենք մեղադրում սիրված դերասանուհուն, քանի որ յուրաքանչյուր ոք ունի ազատ ընտրության հնարավորություն, բայց երեկ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դերասանուհին հայրենիք վերադառնալու համար իր պահանջները ներկայացրեց. "Նախ եւ առաջ անհրաժեշտ է հրավեր, բացի այդ` պետք է նաեւ պայմանների ապահովում",- ասաց դերասանուհին, իսկ նրան լրացնելով հանդիպմանը ներկա ասմունքող Նունե Ավետիսյանը` հավելեց պայմանների շարքը. "Մեր պետությունը պետք է քայլեր ձեռնարկի Վիոլետա Գեւորգյանի նման դերասանուհուն հայրենիք վերադարձնելու համար":
Իսկ տեսնես ի՞նչ պայմաններում էին ապրում ու ստեղծագործում հայաստանաբնակ շատ արտիստներ, մի՞ թե նրանց համար ապահովված էր բարեկեցիկ կյանք ասվածը, իհարկե` ոչ: Նրանց ունեցածը միայն ժողովրդի սերն էր եւ հանդիսատեսի ուժգին ծափերը, բայց երբեւէ չպահանջեցին, չտրտնջացին, չսպառնացին, թե բեմ դուրս կգան միայն իրենց այս կամ այն պահանջները բավարարելու դեպքում: Այդ արտիստներին պետք էր միայն բեմը ու սիրելի հանդիսատեսը, ինչի արդյունքում պայմաններն ինքնըստինքյան բարելավվեցին, իսկ հերոսի կոչում նրանցից ոչ մեկին չշնորհվեց:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում