livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ` 2014 թ. նոյեմբերի 21-23-ը անցկացվեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն" խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը,

որին մասնակցեցին ՌԴ մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովայի գլխավորած պատվիրակությունը, հայաստանյան թանգարանների տնօրեններ, մշակութային գործիչներ ու հոգեւորականներ: Արդյունքում հայկական եւ ռուսական թանգարանների միջեւ ստորագրվեց շուրջ 8 համաձայնագիր: Համաժողովի շրջանակներում «Զարուհին» առիթ ունեցավ զրուցել ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ ԵԼԵՆԱ ՄԻԼՈՎԶՈՐՈՎԱՅԻ հետ, ով նախ մեզ հետ խոսեց հայաստանյան առաջին տպավորությունների մասին.

-Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես տեսա վարդագույն քարերի քաղաքը,alt որովհետեւ քաջատեղյակ եմ Երեւանի մասին: Իսկապես, մեզ համար մեծ պատիվ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքեց մեր առաջարկին` անցկացնել առաջին ռուս-հայկական ֆորումը հենց այստեղ: Մենք անցկացրեցինք մեծ կլոր սեղան` շատ դրական, անկաշկանդ միջավայրում. այնպիսի տպավորություն էր, որ եկել ենք մեր տուն եւ խոսում ենք նույն լեզվով:

- Գլոբալ առումով` ի՞նչ խնդիրներ ունեն 21-րդ դարի թանգարաններն ընդհանրապես:
- Չեմ սիրում, երբ խոսում են խնդիրների մասին: Իհարկե, խնդիրներ կան, բայց եթե դրանց վրա կենտրոնանանք, ոչ մի բանի չենք հասնի: Պետք է կենտրոնանալ նոր գաղափարների ու այն միասնական մտահաղացումների վրա, որոնք մենք ունենք: Եվ այս համաժողովը միտված էր հենց դրան, որ այլեւս խնդիրներ չունենանք:
- Հետաքրքիր է, թե այսօր ինչպիսի՞ն է ռուս ժողովրդի վերաբերմունքը թանգարանների նկատմամբ:
- Միշտ այնպիսի տպավորություն է, որ թանգարանը հինավուրց մշակութային ժառանգություն է, եւ դա, իրոք, այդպես է: Բայց 21-րդ դարի թանգարանները կենդանի օրգանիզմներ են` ժամանակակից թանգարանային տեխնալոգիաներով եւ շատ բարձրակարգ նշանակություն ունեն: Ու այսօր ռուսաստանյան թանգարանները առաջնակարգ դիրքեր են գրավում` ունենալով մեծ վարկանիշ ու պահանջարկ:
- Հայաստանի Հանրապետությունը հունվարի 1-ին կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, ըստ Ձեզ, այն որքանո՞վ կանդրադառնա հայ-ռուսական մշակութային հարաբերությունների վրա:
- Կարծում եմ, որ մշակույթն այն առանձնահատուկ ոլորտներից է, որի վրա չեն գործում ոչ սանկցիաներ, ոչ այլ altգործընթացներ: Բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել էինք, իրականանում են անկախ ամեն ինչից: Եվ ես հուսով եմ, որ Հայաստանը մտնելով Եվրասիական տնտեսական միություն, կշարունակի իրագործել մշակութային առումով այն ամենը, ինչ ծրագրված է եղել` անկախ միության անդամակցումից: Ես դա, իսկապես, ցանկանում եմ:
Ի դեպ, ռուսաստանյան մասնակիցները հատկապես տպավորված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններով եւ Հայաստանից հեռացան` հոգեպես ամրացած ու ոգեւորված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում