livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԱրդեն անցյալում են այն ժամանակները, երբ հայկական շոու-բիզնեսի թուրն աջ ու ձախ կտրում էր, ու բոլորը, անկախ ամեն ինչից, ցանկանում էին հայտնվել շոու-բիզնես կոչվող ցանցում` "աստղի" պիտակ ձեռք բերելու համար:

Սակայն, այսօր էլ բոլորը ցանկանում են հայտնի դառնալ, բայց ոչ միայն շոու-բիզնեսի ասպարեզ ոտք դնելով, այլ հեռուստատեսային սերիալներում, որտեղ գեթ մեկ անգամ հայտնված, ասենք, տաքսու վարորդը կամ էլ կոշկակարն իրեն "աստղ" է զգում: Բայց սա արդեն քննարկման այլ թեմա է, քանի որ շոու-բիզնեսն այսօր վտանգված է` կարելի է ասել հոգեվարքի մեջ է ու ձեռքերը փրփուրներին գցած` փորձում է կամ վերադարձնել երբեմնի բարի համբավը, կամ էլ փրկել անունը:

Իրականում շոուբիզնեսյան հայկական աստղիկները հասկացել են, որ հունվարից հետո իրենց պահանջարկն էլ ավելի կքչանա, քանի որ Մաքսային միություն մտնելով` Հայաստան հաճախակի կգան ռուսական շոու-բիզնեսի աստղերն ու իրենց աստղը կխամրի: Ինչ արած, հայերս հնարամիտ ենք ու հաստատ ցանկացած բարդ իրավիճակից ելքը գտնում ենք: Քանի որ Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում կտրականապես քչացել են հավաքական համերգները` հայ աստղերի մասնակցությամբ, վերջիններս որոշել են հայ հանրությանը իրենց մասին մոռացնել չտալ. այստեղ արդեն օգնության է գալիս նորին գերազանցություն համացանցը: Պարբերաբար PR-ի համար մի խայծ են գցում համացանց եւ վերջ, գործն արդեն արված է, մնում է ավարտին հասցնել, եւ անցնում են գրոհի...

"ՊԱՏՃԱՌԸ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ՍԵԼՖԻՆ Է"

Այդ գրոհներին հաճախ ենք առիթ ունեցել անդրադառնալու, բայց Սոֆի Մխեյանի ու Սոնա Շահգելդյանի PR-հակահարվածը օրերս ողողել է համացանցը: Պատճառը Սոֆի Մխեյանի բարի ժպիտով սելֆին է, որը հավանաբար դուր չի եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջը եւ նկարի տակ արտահայտվել է շատ պարզ "ֆու", դե, Շահգելդյանները միշտ էլ առանձնացել են իրենց անմիջականությամբ: Սոֆի Մխեյանն էլ առիթը բաց չի թողել այն օգտագործել հերթական PR-ի համար եւ համացանցում կրկին տեղադրել նկարը` վերը նշված մեկնաբանությամբ եւ այն անվանել. "Իրականություն, որը զուրկ է տրամաբանությունից, Շահգելդյանները զաժիգայուտ": Սոնա Շահգելդյանն էլ այդ ամենին պատասխանել է իրեն հատուկ պարզությամբ. "Ես միշտ եմ "զաժիգայուտ" անում"...


ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԵ՛Ք ՋՈՒՍԻ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է

altՍա դեռ բավական չէր, երգչուհի Ջուսն էլ բաժանվել է իր ֆրանսաբնակ նշանածից: Այս տարվա գարնանը ողջ համացանցը իրենց նշանադրությամբ ողողած Ջուսը որոշել է հենց համացանցով էլ բոլորին տեղեկացնել իրենց բաժանման մասին. "Ուզում եմ վերջնական բոլորիդ տեղեկացնել, որ ես եւ Ռիչարդը էլ միասին չենք: Ես էլ նշանված չեմ: Դա եղել է իմ որոշումը: Իսկ Ռիչարդին ես ցանկանում եմ այն, ինչ կցանկանամ ինձ` լինել երջանիկ": Այսինքն` հայ տղամարդիկ, վերջապես հասկացեք, երգչուհու սիրտն ազատ է...
Այս ամենից հետո արի ու մի հավատա, որ այս ամենն արվում է հենց PR-ի համար: Ախր, սիրելի "աստղեր", ի վերջո հասկացեք, որ ձեր գործը երգելն է, ոչ թե` դերասանությունը:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում