livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԴեկտեմբերի 7-ին «Մեցցո» ակումբում տեղի ունեցավ կոմպոզիտոր, երգիչ, ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մենահամերգը եւ «LIVE-2014» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս համերգով հեղինակը եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: Մենահամերգն անցավ ջերմ մթնոլորտում, քանի որ Վ. Արծրունին նաեւ հանդիսատեսին դարձրեց իր երգի մասնակիցը: «Զարուհու» հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:

«ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»


-Ընդհանրապես իմ համերգային ծրագրում ներառված են մի քանի երգաշարեր, այսինքն`երգաշար գրված Կոմիտասի բանաստեղծությունների եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգաշար, որտեղ բառերի հեղինակը ես եմ: Այս համերգում ընդգրկել էի նշած  բոլոր երգաշարերից մի քանի ստեղծագործություններ, նպատակ ունենալով ստեղծագործությունները լիարժեք ներկայացնել կամերային ժանրի շրջանակներում: Քանի որ այս համերգով մենք մեր խոնարհումը բերեցինք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ուստի ներկայացվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունջ են մեր պատմությանը, կերպին:


«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ ՉՀՈՒԶՎԵԼ»

-Արդեն 30 տարի է ես բեմում եմ եւ ամեն ինչ նույնն է`հնարավոր չէ համերգից առաջ չհուզվել: Յուրաքանչյուր հանդիպում հանդիսատեսի հետ մի երանելի պահ է: Ես միշտ հուզվում եմ եւ հասկանում, որ փոխանակ կոփվեմ,  ընդհակառակը`համերգից համերգ ավելի եմ հուզվում: Սա հոգեվիճակի խնդիր է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ իր տեղում է: Իմ այս տարվա վերջին համերգը սա է լինելու, որով էլ կավարտվի ակումբային մենահամերգներս: Իսկ հաջորդ տարի լինելու է մեծ համերգների եւ ծրագրերի տարի`ինքս ինձ համար այդպես եմ որոշել:


«2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՒՆԵՆԱՄ ՄԵԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ»

alt-Հաջորդ տարի բացի նրանից, որ իմ ծննդյան 50-ամյակն է նաեւ բեմական գործունեության 30-ամյակն է: Ինձ մոտ պահպանվել է մեկ լուսանկար, որը պատկերում է իմ առաջին  համերգը, որը 30 տարի առաջ տեղի  է ունեցել   Երեւանի բժշկական ինստիտուտում: Սա ես համարում եմ իմ առաջին մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացրեցի իմ գրած երգերը: Մինչ այդ, իհարկե ունեցել եմ համերգներ, սակայն բոլորովին այլ ծրագրով: Ինձ համար ելակետային էր այդ համրգը:

Ծննդյանս 50 եւ բեմական գործունեության 30-ամյակները կնշանավորվի իմ մեծ մենահամերգով, որը կունենա հարուստ ծրագիր, որտեղ ընդգրկված  կլինեն պարզ երգեր: Մինչե համերգի վերջ կհնչեն մի շարք ստեղծագործություններ` սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար: Համերգի ընթացքում ես կաշխատեմ ներկայացնել այն ամենը ինչ ստեղծել եմ իմ ստեղծագործական 30 տարիների ընթացքում: Մենահամերգին կներկայացվի նաեւ իմ կողմից շատ սիրված այն երանելի`սիմֆոռոքային  ժանրը,  որը ներկայացնելու համար առիթներ շատ քիչ են լինում:
Ինչ վերաբերվում է հյուրախաղերին, ապա  արդեն ունեմ առաջարկություն եւ նախնական առաջարկություն, որը դեռեւս քննարկման փուլում է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում