livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերներով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը դեկտեմբերի 7-9-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային մշակութային համաժողովին: Այցի շրջանակներում Հ. Պողոսյանը ներկա է եղել նաեւ Պետական Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի, ինչպես նաև Միխայիլ Պիոտրով­սկու ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին:

«Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային համաժողովի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, Ալեքսանդրյան պալատում, որին մասնակցել է 40 երկրի՝ 6800 պատվիրակ, այդ թվում՝ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, քաղաքապետեր, մշակութային հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ և փորձագետներ: Համաժողովին ներկա էին ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, ՌԴ-ում «Մշակույթի տարվա» կազմկո­մի­տեի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գո­լոդեցը, ՌԴ Նախագահի խորհրդական Վրադիմիր Տոլստոյը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Համաժողովն անցկացվում էր 14 սեկցիայով, այդ թվում՝ «Մշակութային քաղաքականություն», «Թատրոն», «Թանգարանները և երկրագիտությունը», «Լեզուն և գրականությունը», «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը»: Վերջինիս մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Դեկտեմբերի 7-ին, Պետական Էրմիտաժի Հորդանանյան սրահում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաև Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի հոբելյանական հանդիսությանը, որի ժամանակ հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները:

altՀամաժողովի շրջանակում՝ դեկտեմբերի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի Ֆաբերժե թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին ստորագրել են «ՀՀ մշակույթի նախարա­րության և ՌԴ մշակույթի նախա­րա­րության միջև 2015 թ. մշակութային համա­գոր­ծակցության մասին» աշխա­տանային ծրագիրը, որը ներառում է 2015 թ. Ռուսաստանում և Հայաստանում իրականացվող թանգարանային հիմնական նախագծերը, ինչպես նաև երաժշտարվեստի, թատերարվեստի և կինոյի ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Նույն օրը, Էրմիտաժում՝ նախարար Հ. Պողոսյանին և համաժողովի մասնակից մյուս երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինը:

Համաժողովի փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Մարիինյան թատրոնում, որն ավարտվել է «Ապոլլոն» բալետի ցուցադրությունով:

Սանկտ-Պետերբուրգ գործուղման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Էրմիտաժի հարակից հրապա­րա­կում կազմակերպված՝ Էրմիտաժի պատմությանը նվիրված 3D բեմականացված ցուցա­դրությանը, այցելել Ֆաբերժեի թանգարան, Մարիինյան թատրոնում ունկնդրել է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարած «Բելա» օպերային ներկայացման համերգային կատարումը:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում