livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

kavԳյումրու  «Վիլլա Ջ.Կրոսս» արհեստագործական արվեստանոցը ստեղծվել է «Հոգ Ընտանիքին հիմնադրամի»  կողմից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Գյումրիում  Իտալիայի Պատվո հյուպատոս ԱՆՏՈՆԻՈ ՄՈՆՏԱԼՏՈՆ է: Այս տարվա հոկտեմբերի 18-ին վերանորոգման աշխատանքներից հետո բացվել է արվեստանոցի առաջին հարկը, որտեղ գործում  է խեցեգործության բաժին: Նախատեսված է, որ առաջիկայում  բացվի նաեւ  գորգագործության, արծաթագործության եւ այլ ժողովրդական արհեստների բաժիններ: Բացի այդ, կգործի նաեւ դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել գեղագիտական հմտություններ եւ ձեռք բերել որեւէ մասնագիտություն:

Այսօր էլ արվեստանոցում  սովորում են երիտասարդներ, որոնք օգտվելով արվեստանոցի ընձեռած հնարավորություններից` ուսումնասիրում  եւ սովորում են  հայկական հին արհեստները: Այդ երիտասարդներից մեկն էլ ՄԱՄԻԿՈՆՆ է, ով 15 տարեկանից զբաղվում է կավագործությամբ: Այդ ժամանակ դեռ արվեստի քոլեջի ուսանող էր, երբ վերադարձավ զինվորական ծառայությունից` սկսեց ավելի խորն ուսումնասիրել կավագործությունը եւ զբաղվել բրուտագործությամբ. «Հայ երիտասարդներն այսօր շատ քիչ են հետաքրքրված բրուտագործությամբ, հիմնականում արվեստի ոլորտի մարդկանց է այն հետաքրքրում: Սովորում եմ մանկավարժական ինստիտուտում եւ այս արհեստը իմ մասնագիտության միջուկն եմ  համարում: Պատրաստում եմ այնպիսի առարականներ, սպասք, որոնք հայերը հին ժամանակներից սկսած օգտագործել են իրենց կենցաղում: Այս արհեստով որոշ չափով կարողանում եմ վաստակել: Արհեստին տիրապելելու համար պետք է սեր եւ հետաքրքրվածություն»,-«Զարուհու» հետ զրույցում նշեց Մամիկոնը: Նրա խոսքով`սիրելի արհեստով կարողանում է զբաղվել միայն 3-4 ժամ`դասերից հետո, սակայն եթե կա սեր, ապա քիչ ժամանակում մարդը կկարողանա տիրապետել արհեստի բոլոր գաղտնիքներին. «Կցանկանայի, որ շատերը տիրապետեին տարբեր արհեստների, դրանով ե"ւ կզարգանա նրանց միտքը ե"ւ մարմինը ճկուն կդառնա, քանի որ ձեռքերի յուրահատոկ շարժումների շնորհիվ  կարելի է ստանալ հետաքրքիր առարկաներ: Եթե մենք չտիրապետենք այդ արհեստներին, ապա  տարիների ընթացքում դրանք կվերանան»,-ավելացրեց երիտասարդ բրուտագործը եւ հույս հայտնեց, որ նման արվեստանոցների շնորհիվ դեռ շատերը կհետաքրքրվեն տարբեր արհեստներով:

altՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում այցելեց նաեւ այս արվեստանոց`ծանոթանալով այստեղ իրականացված աշխատանքներին եւ առաջիկա տարիներին կայանալիք ծրագրերին:  Նախարարը Անտոնիո Մոնտալտոյին պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով  եւ  պատվոգրով` հայ մշակույթի տարածման եւ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաեւ Հայաստանում 25-ամյա ակտիվ գործունեություն ծավալելու համար. «Այսպիսի կենտրոն ստեղծվել է ոչ միայն Գյումրիում, այլեւ Երեւանում`Մաշտոցի պուրակի անմիջական հարեւանությամբ գտնվում է այն արտադրամասը, որտեղ այսօր արտադրվում են հուշանվերներ, հայկական բոլոր ուղղություններն այնտեղ ներառված են: Այստեղ որեւէ պատահական արտադրանք չկա եւ կարծում եմ, որ սրանով  լուծվում է ինչպես սոցիալական, այնպես էլ մշակութային, քաղաքակրթական խնդիրներ»,-նշեց Հ. Պողոսյանը:

Ա. Մոնտալտոն  իր հերթին շնորհակալություն հայտնելով  մշակույթի նախարարին խոստացավ, որ իշխանությունների աջակցության դեպքում պատրաստ է վերականգնել նաեւ պատմական Գյումրու կենտրոնը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում