livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

alt«Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2013 թվականի օգոստոսին Գյումրիում բացվեց Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը: Թանգարանը զբաղեցնում է 4445 հեկտար տարածք: Որպես քանդակագործության բացօթյա եւ ժամանակների համերաշխության թանգարան, այն աշխարհում եզակիներից է եւ ամենամեծը  Հայաստանում: Այսօր թանգարանում տեղ են գտել բազմաթիվ խաչքարեր, ցայտաղբյուրներ, հուշատախտակներ, գաղափարախոսական, ծրագրային հուշարձաններ, հարթաքանդակներ:

Այս յուրահատուկ թանգարանի հիմնադրման գաղափարի, ընդհանուր գործունեության եւ խնդիրների շուրջ «Զարուհին» զրուցեց քանդակագործ, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

«ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՕՐԵՑՕՐ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ»

-Գյումիրում առակա քանդակագործական աշխատանքների, գեղարվեստական հուշարձանների, ճարտարապետական փոքր ձեւերի  եւ դրա շերտերի պահպանումը պահանջում էր, որպեսզի ժամանակի ընթացքում այդ ամենը կանոնկարգվի: Այս դեպքում խոսքը միայն հաշվառման մասին չէր, նաեւ մտածել էր պետք, թե այն ամենն ինչ ստեղծվում է` հետագայում ինչ զարգացում ու ճակատագիր պետք է ունենա: Թանգարանի հիմնադրումից հետո «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացված Գյումրու քանդակագործական սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները տեղադրվեցին թանգարանում: Այսպիսով ստեղծվեց փոքր ենթակառուցվածք` քանդակագործության պուրակ: Գաղափարն իրականություն դարձավ Գյումրու քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Թանգարանի ստեղծվելուց հետո ժամանակի ընթացքում գաղափար առաջացավ Խորհրդային Միության ժամանակաշրջանում իջեցված հուշարձանները, քանդակները բերել եւ տեղադրել թանգարանում:  Իջեցված քանդակները տեղադրելու,  թանգարանի աշխատանքները կանոնակարգելու համար մշակույթի նախարարության կողմից  անմիջապես ստեղծվեց աշխատանքային խումբ: Շնորհիվ  խմբի երկարատեւ ու կանոնակարգված աշխատանքի`թանգարանը օրեցօր հարստանում է նոր նմուշներով:

«ՉԿԱ  ԱՐԳԵԼՎԱԾ ՔԱՆԴԱԿ, ԵԹԵ ԱՅՆ ԻՐԵՆԻՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»

alt- Ժամանակին մի շարք քանդակներ իջեցվեցին, դրանք  արգելվեցին, քանի որ կար անհատի կամ կուռքի պաշտամունք: Այսօր չկա արգելված քանդակ, եթե այն իրենից գեղարվեստական, մշակութային եւ պատմական արժեք է ներկայացնում: Դնել միանգամից մերժել եւ չունենալ Լենինի կամ մեկ ուրիշի արձանը, որը մարդկանց մոտ ընկալվում է բացասական կեպով, ըստ իս սխալ է, որովհետեւ մենք ուսումնասիրում ենք պատմություն: Եթե վաղը մեր երեխաները հարցնեն, թե իրենք որտեղ են ծնվել ու ապրել` մենք ոչինչ չենք կարողանա ասել, եթե  մշակույթը հերքենք: Պետք է կարողանանք տեր կանգնել 5 հազար տարվա պատմություն ունեցող մեր մշակույթին`  լինել դրան վայել քաղաքացիներ: Հակառակ դեպքում, այսօրվանից պետք է ասել, որ  մեզ համար սկսում ենք նոր մշակութային ժամանակաշրջան եւ այստեղ ամեն ինչ ժամանակի ընթացքում ինչ որ լուծումներ կստանան:

«ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ»

-Թանգարանն այսօր ունի միայն ընթացիկ խնդիրներ: Պետք է կազմակերպել քանդակների տեղափոխումը,  եղած քանդակներից առաջնահերթություններ սահամնել` իմանալ, թե որն է վերականգնվելու, որն ինչ լուսավորության կամ միջավայրի խնդիր ունի: Կարծում եմ ժամանակի ընթացքում այդ ամենը կլուծվի:

Շատ եմ կարեւորում թանգարանում իրականացվող եւ շարունակական բնույթ կրող  մշակութային ծրագրեր, նախատեսում ենք  կյանքի կոչել  նաեւ կրթական ծրագրեր, որպեսզի այդ ծրագրերով կարողանանք այնպես անել, որ հասարակ քաղաքացիներին ներգավվենք իմ նշած աշխատանքների մեջ: Սրա արդյունքում նրանց գիտակցությունն այնքան կբարձրանա, որ դիտելով քանդակը այն չեն վնասի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում