livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

rigaՌիգայում կայացած "Ռիգա Սիմֆոնիա-2014" մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ "Դո-Ռե-Մի" վոկալ ստուդիայի սաները 18 երկրներից ժամանած 200 մասնակիցներից, տարբեր տարիքային խմբերում, Հայաստան են վերադարձել 5 մրցանակով: ՀՀ պատվիրակ ՄԵՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է "Ռիգա Սիմֆոնիա-2014" երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը`  Գրան պրին, ինչպես նաեւ "Միջազգային հիթ" անվանակարգում"` Գրան պրի: "Ժողովրդական, ազգագրական երգեցողություն" անվանակարգում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, արժանացել են 1-ին մրցանակի եւ Ոսկե մեդալի: Իսկ ՀՈՎՍԵՓ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ "Միջազգային հիթ" անվանակարգում` 2-րդ մրցանակի եւ Արծաթե մեդալի:
Երեկ "ԱԶԴԱԿ" լրագրողական ակումբում հյուրընկալված մրցանակակիրներն ու պրոդյուսեր, երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, "Դո-Ռե-Մի" վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ փոխտնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հպարտությամբ էին պատմում իրենց սաների հաջողությունների մասին:

ՀԱՅԿԱԿԱՆ "ԱԿՈՒԼԱՆԵՐԸ" ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑԻՆ
ՀԻՆԳ ՄՐՑԱՆԱԿ

"Մեր սաները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների, որովհետեւ արդեն մոտ 20 տարուց ավել է հանդիսանում ենք Միջազգային մրցույթների ասոցիացիայի անդամ: Հրավերները անմիջապես գալիս է մեզ, իսկ տարբեր միջազգային մրցույթներից մեր երեխաները միշտ վերադառնում են գլխավոր մրցանակներով",- ասաց ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու ժպիտով արտասանեց իրենց մասին հորինած ասացվածքը. "Ակուլաներն են եկել, այսպես են գրում մեր մասին այնտեղի մամուլում: Միայն  հպարտանում եմ` ինչպես տեսնում եք, 4 հոգով գնում ենք եւ վերադառնում 5 մրցանակով":

"ՀՐԱՇԱԼԻ Է ՁԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՖՈԼԿԼՈՐԸ,
ԵՎ ՏՂԱՆ ՇԱՏ ԼԱՎ Է ԵՐԳՈՒՄ"

Ի դեպ, Վրեժ Կիրակոսյանը, ով ընդգրկված էր մրցույթի ժյուրիի կազմում, լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթի ընթացքում որեւէ խնդիրների չեն բախվել հարեւան երկրների հետ. "18 երկրի մասնակիցների թվում կային նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, բայց, պիտի ասեմ, որ այս անգամ որեւէ խնդիր չենք ունեցել: Ավելին` վերջում Թուրքիայի ժյուրիի ներկայացուցիչը եզրափակչում քվեարկեց հենց մեր մասնակցի` Մերիի օգտին: Այնպես որ, մեր երեխաները պարզապես ներկայացել են եւ համարժեք գնահատականների արժանացել",- պատմեց Վրեժ Կիրակոսյանն ու հավելեց. "Առաջին օրը մեր երեխաները ներկայացան մեր ազգային տարազներով: Նրանք այնպես էին առանձնանում, որ ամբողջ լրատվությունը կենտրոնացած էր մեր շուրջը: Դա դեռ բավական չէր, Հարությունը փայլուն կատարեց "Սարի աղջիկ" երգից մի հատված: Նույնիսկ ժյուրիի պատվիրակները մոտենում էին եւ ասում, որ հրաշալի է ձեր ազգային ֆոլկլորը, եւ տղան շատ լավ է երգում: Այնպես որ, մենք մինչ մրցույթն էլ նկատվել էինք":

"ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԻՑ"

Վ. Կիրակոսյանի փոխանցմամբ` Թուրքիան եւ Ադրբեջանը մրցույթին ներկայացել էին մեկական մասնակիցներով: "Իրավունքի" այն հարցին, թե այս անգամ ի՞նչ երգով էին ներկայացել նրանք, քանի որ նախորդ մրցույթներից ունեցած փորձը ցույց տվեց, որ միջազգային մրցույթներում հայկական ժողովրդական երգերը ներկայացնում են որպես ադրբեջանական ժողովրդական երգ, մասնավորապես` "Սարի աղջիկը", Նադեժդա Սարգսյանն ասաց. "Այո, Ադրբեջանն ամեն տեղ "Սարի աղջիկը" ներկայացնում է` "Սարի գյալլի", որպես իրենց ազգային երգ: Բայց 2 ամիս առաջ Կալինինգրադում կայացած միջազգային մրցույթում Հայաստանի ժյուրիի անդամ Տիգրան Հայորդին ակապելլա կատարելով "Սարի աղջիկը"` ապացուցեց, որ դա հայկական ժողովրդական երգ է: Բացի այդ, նրանք սխալ են կատարել` երկրի հիթ ներկայացնելով հայկական ժողովրդական երգ ու գործիքավորման մեջ օգտագործել հայկական դուդուկ: Ի վերջո, այդ երգը կատարելուց հետո Ադրբեջանի ներկայացուցիչը հեռանում է ժյուրիի կազմից եւ ժյուրիի բոլոր  անդամները չեն քվեարկում այդ երգի համար, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ խախտել էր օրենքները: Համենայնդեպս, մենք այդ երգի համար պայքարում ենք, պայքարել ենք եւ պետք է պայքարենք ու ամեն տեղ ներկայացնենք, որ դա մեր երգն է":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում