livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀայերս սիրում ենք որեւէ արտասահմանյան ֆիլմերի կամ էլ հեռուստահաղորդումների ու շոուների ավարտին հետեւել տիտրերին, գտնել հայկական անուններ ու հպարտանալ: Նման առիթներ հաճախ ենք ունեցել, բայց քիչ չեն եղել պարծենալու կամ էլ` ամաչելու առիթները, որ, ասենք, Քիմ Քարդաշյանը հայ է: Ամաչում ենք, քանի որ վերջինս հաճախ է այս կամ այն ամերիկյան հեռուստաշոուների ժամանակ կամ էլ տարբեր ֆոտոշարքերով մերկ հայտնվում արտասահմանյան շապիկների վրա, ինչ արած, դա էլ նրա աշխատանքն է:

Բայց, կարծես թե, մեկ անգամ ազգովի հպարտանալու առիթ ունեցանք, երբ այս տարվա ապրիլի 24-ին Քարդաշյանը իր սոցիալական ցանցերից մեկում հանդես եկած գրառմամբ կոչ էր արել չհերքել, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն. "1915 թվականի ապրիլի 24-ին` 99 տարի առաջ այս օրը, 1,5 մլն հայ է սպանվել կոտորածների հետեւանքով: Եկեք չհերքենք, որովհետեւ դա իսկապես տեղի է ունեցել: Եկեք ճանաչենք": Քարդաշյանի այդ քայլից հետո հայերի 80 տոկոսը սիրեց նրան ու պարծեցավ, որ Քարդաշյանն իր ազգակիցն է:

Հազիվ էին սիրել ու համակերպվել նրա "պարկեշտ" կերպարին, հիմա էլ պարզվում է ամերիկահայ հեռուստաաստղը համաձայնել է հունվարին մասնակցել արաբ արքայազներից մեկի խնջույքին` 1 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: Ավելին` Քիմը մինչ այդ հաճախակի է եղել Դուբայում, նույնիսկ արդեն համացանցում է հատուկ արաբական ոճով արված նրա ֆոտոշարքը:

Ի դեպ, 2013-ին Քիմը  500.000 դոլարով Վիեննայի պարահանդեսում ընկերակցել է ավստրիացի 81-ամյա միլիարդատեր Ռիխարդ Լունգերին:

Չէ, որ այսպես գնա, գուցե մի օր էլ Քարդաշյանը համաձայնի մասնակցել իսլամական աշխարհի մեր հարեւան-թշնամի շեյխերի խնջույքներին ու այդ նույն գումարով ցանկանա ուրախացնել ու հաճույք պատճառելով նրանց` Շակիրայի նման խնջույքի ավարատին նրան էլ շքեղ ավտոմեքենաներով կտանեն անհայտ ուղղությամբ, ինչը սակայն լավ պարծենալու առիթ կտա ազերիներին: Բայց, ինչպես ասում են` սատանի ականջը խուլ:

Ամեն դեպքում, ինչպես օրերս Երեւանում կայացած "Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները" թեմայով համաժողովի ընթացքում Վրաստանի ընտանեկան եւ հոգեւոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպության ներկայացուցիչն ասաց. "Ժամանակն է` հասկանանք, որ կնոջ իդեալը ոչ թե Քիմ Քարդաշյանն է, այլ` Աստվածամայրը":

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում