livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՅՈՒՆԵՍԿՕ-ն 2003 թվականին ընդունեց Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի նպատակն է` պահպանել ժողովուրդների ինքնությունն արտահայտող, տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող ավանդական մշակույթի տարրերը, որոնք կիրառվում են առ այսօր: Ազգային նվագարանների պահպանման, հանրահռչակման, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին ընդունած Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շուրջ "Զարուհին" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական  արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

-Կոնվենցիան իր առջեւ խնդիր չի դնում հաստատելու, թե որ ազգի մոտ է առաջինը հայտնվել այս կամ այն երաժշտական գործիքը: Մինչ օրս այդ կոնվենցիային միացել են բազմաթիվ պետություններ, որոնք  պարտավորություն են ստանձնել պահպանելու իրենց տարածքում առկա ավանդական մշակույթի դրսեւորումները: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի երկու ցանկ` ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, որը հեղինակավոր է եւ պատիվ է բերում այն երկրին, որն իր մշակութային տարրը ներառել է այնտեղ: Մյուսը` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային տարրերի ցանկն է:

"ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԽԱԽՏԵՆՔ, ԵԹԵ..."

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2006 թվականին, որից հետո ակտիվ գործունեություն ենք ծավալում կոնվենցիայի կիրառման ուղղությամբ: Մշակել ենք օրենսդրական կետեր, կազմել ցանկեր եւ համալրման չափորոշիչների կարգ: Ստեղծել ենք նաեւ մշակութային տարածքների ցանկ: Այսօր ՀՀ-ում ունենք 3 պետական ցանկեր, որոնք պարբերաբար համալրվում են ոչ նյութական ժառանգության տարրերով: Նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերն ընդունելով` պետություններն իրավունք են ստանում իրենց համար կարեւոր տարրեր ներկայացնել մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու համար: Այս պարագայում հնարավոր չէ որեւէ պետությունից պահանջել, որ նա այս կամ այն երաժշտական գործիքն իրավունք չունի ներառել ցանկում` անկախ տվյալ պետության հետ մեր ունեցած հարաբերություններից: Հակառակ դեպքում պարզապես կոնվենցիայի դրույթները կխախտենք: Եթե տվյալ ժողովուրդն այդ ավանդական տարրը կիրառում է` նշանակում է` իրավունք ունի այն ներկայացնել: Այլ խնդիր է, թե նա ինչ ձեւակերպում է տալիս տվյալ տարրը գրանցելու ժամանակ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում