livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԴեկտեմբերի 24-ից Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մանուկների համար տոնական տամադրությունն ապահովված է "Հեքիաթ 4 նմանակ եղբայրների մասին" ներկայացումով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ "Զարուհուն" տեղեկացրեց, որ թատրոնի այս տավա տարեմուտի ներկայացումը շքեղ է լինելու, քանի որ պիեսն արդեն շատ հետաքրքիր է.

"Ես այն կարծիքին եմ, որ մի գիշերում գրված պիեսներից պիտի խուսափել, որտեղ գայլը եւ աղվեսը դիմադրում են եւ չեն թողնում, որ արջը եւ նապաստակը տոնածառի լույսերը վառեն: Այդ տեսակ պիեսներով երեխա դաստիարակել չես կարող, իսկ երեխային պետք է դաստիարակել, նա պետք է փոքր հասակից արդար ու ազնիվ բաներ տեսնի, որ ինքն էլ ազնվանա",- ասաց Հ. Ղազանչյանն ու առիթից օգտվելով` իր բարեմաղթանքն ուղղեց "Զարուհուն" ընթերցողներին ու հայ ժողովրդին, բայց մինչ այդ, մտորեց. "Արդեն մոտենում է Նոր տարին, բոլորս զարմանում ենք, թե այս ե՞րբ եւ ինչպե՞ս անցավ այս տարին, ինչպե՞ս մենք մեծացանք եւս մեկ տարով... Հայկական ամենահետաքրքիր տոնն է մոտենում, որը երեւի թե Հայաստանում է, որ մեծ ուրախություն է առաջացնում բոլորի մոտ` երեխաներից մինչեւ մեծերը: Տա Աստված, որ այդ օրը անպայման ձյուն լինի, որ երեխաներն ավելի ուրախ լինեն: Ինձ այստեղ բոլորովին էլ չի հետաքրրքրում` խոզի գոճի պիտի լինի սեղանին, թե՞ ոչ, սրանք ինձ համար դատարկ բաներ են, սա առիթ է, որ գինիով կամ օղիով բաժակ բարձրացնենք ու հարազատներին մեկ անգամ եւս ասենք, որ սիրում ենք իրենց, որ առանց իրենց չենք կարող ապրել եւ երջանիկ ենք, որ իրենք կան: Իսկ ով սեւ ակնոց է հագնում, հարկավոր է նրա ձեռքից խլել այդ ակնոցը: Զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` ա՛յ, այսինչ են, բոլորը սրիկաներ են, դավաճաններ են, բոլորը կոռուպցիայով են զբաղվում, բայց հանկարծ նայում ես շուրջդ ու ասում` այստեղ 5-6 հոգի ենք, մեզանից ո՞ր մեկն է սրիկա: Այնպես որ, եկեք լավը տեսնենք, այլապես, ապրելը դժվար կլինի: Ուզում եմ, որ բոլորն առողջ լինեն, սիրեն իրենց ընտրած աշխատանքը, եթե ոչ` հնարավորինս շուտ բաժանվեն, որովհետեւ սեր կոչվածն էլ երկկողմանի երեւույթ է, եթե մյուս կողմը քեզ չի սիրում, պիտի զուր տեղը հոգս չդառնաս քո հիմնարկի գլխին: Մի խոսքով, նոր հաջողություններ եմ ցանկանում բոլորին, իմ կոլեգաներին ցանկանում եմ հետաքրքիր ներկայացումներ, դերակատարումներ: Թող կարողանանք միմյանց մեջ միայն լավ բաներ տեսնել ու միայն լավ բաներ ասել: Թող գա 2015-ը` մեր ողբերգական տարեթիվը, 100-րդ տարելիցը, մենք արդեն ապացուցել ենք, որ ինչքան էլ մեզ մորթեն, ինչքան էլ սպանեն, միեւնույնն է, ինչպես ասում են` մարմինս կսպանես, բայց հոգիս` երբեք":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում