livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

altԱյս օրերին գրեթե բոլորն ամփոփում են անցնող տարին ու նոր ակնկալիքներով պատրաստվում գալիք տարուն: Երգահան, դիզայներ, հաղորդավար ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցնող տարին ամփոփեց «Զարուհու» հետ եւ նույնիսկ հիշեց Ձմեռ պապիկից ստացած անմոռանալի նվերների ու տպավորությունների մասին:

 - Առհասարակ, ինձ համար այս տարին բավականին բարդ, խնդիրներով լի էր, բայց, կարծում եմ, տարին կեզրափակեմ այդ բոլոր խնդիրները եւ խոչընդոտները պատվով հաղթահարած: Ուրախ եմ, որ կարողացել եմ իրականություն դարձնել ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բոլոր նպատակներս:

- Կարեն, մուրազի` Ձիու տարին շատերի համար խորհրդանշական էր, գտան իրենց մուրազին, իսկ Դո՞ւք:

- Ես լուրջ եմ վերաբերվում անձնական հարցերին, երբեք չեմ շտապում եւ այդ հարցում այս տարի էլ եմ դանդաղկոտ եղել: Հուսամ` եկող տարի ավելի ճկուն կգտնվեմ` ոչ միայն անձնական հարցերում, այլ նաեւ` գործնական:

- Այս տարի ինչպե՞ս եւ որտե՞ղ կդիմավորեք Ամանորը:

- Կդիմավորեմ արտերկրում, ընտանիքիս հետ: Կարեւորը` Նոր տարվա հրաշքներով լի գիշերը կանցկացնեմ իմ ամենահարազատ մարդկանց հետ:

- Այս տարի, հրաշքներով լի գիշերը, ի՞նչ եք ակնկալում Ձմեռ պապից, առավել եւս` Ձյունանուշից:

- Ակնկալում եմ Ձյունանուշի այցելությունը` առանց Ձմեռ պապի, բայց հուսանք, որ Ձյունանուշը բարի կգտնվի եւ դատարկաձեռն չի այցելի ինձ:

- Ունեցե՞լ եք Ձմեռ պապիկից ստացած տպավորիչ նվեր, որը մինչեւ հիմա հիշում եք:

- Այո, ստացել եմ խաղալիք կիթառ, որն էլ ստանալուց մի քանի րոպե անց երկու մասի բաժանեցի, որպեսզի բավարարեի իմ հետաքրքրությունը եւ հասկանայի, թե այդ որտեղի՞ց է ձայնը դուրս գալիս: Ի դեպ, ասեմ, որ ես մինչեւ այսօր էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը:

- Բոլորս էլ տոնական օրերին ունենում ենք մեր սիրելի կամ նախընտրելի ճաշատեսակը, իսկ Դո՞ւք:

- Ամեն տարի տոնական օրերին նախընտրում եմ սովորականից ավելի քիչ սնվել, որովհետեւ միշտ ունեմ գիրանալու մտավախություն:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում