livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՆախատոնական եռուզեռն արդեն սկսված է, ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում` յուրահատուկ վայրերում Ամանորն անցկացնելու համար, ոմանք էլ` մտածում են միայն տոնական սեղանի եւ իրենց արտաքին տեսքի մասին: Այս բոլորը հաճելի հոգսեր են, որոնցից դժգոհողներ չկան:
Հայաստանում մշակույթի մի շարք ներկայացուցիչներ նույնպես սկսել են նախապատրաստվել Ամանորին, ովքեր "Զարուհու" հետ զրույցում անդրադարձան 2014 թվականի իրենց ձեռքբերումներին, առաջիկա ծրագրերին եւ Ձմեռ պապիկից սպասվող նվերներին:

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՁԻՈՒ ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ ԷՐ

"Սոֆի Դեւոյան" մշակույթի կենտրոնի հիմնադիր, պարուհի, դերասանուհի ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ համար Ձիու տարին բուռն գործունեության եւ բազմաթիվ ծրագրերի իրականացման տարի է եղել. "Մեր կենտրոնի "Արմելադ" համույթը Մոսկվայում մասնակցեց պարային փառատոնի, որտեղ առաջին անգամ ներկայացրին Հայաստանը: 2014 թվականի ընթացքում մասնակցել ենք բազմաթիվ այլ փառատոների, որտեղ կենտրոնի սաները կամ գրավել են առաջին հորիզոնական, կամ` շահել Գրան պրի: Տարին հաջող  էր նաեւ բազմաթիվ բեմադրությունների առումով, որոնք դեռ կշարունակվեն մինչեւ տարվա վերջ":

"ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍԵՂԱՆ"

Այս տարի տիկին Դեւոյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում` ընտանիքի հետ. "Տղաս որոշել է, որ ամբողջ ընտանիքով Ամանորը դիմավորելու ենք տանը, նույնիսկ արդեն պատվիրել է, որ պետք է պատրաստենք ամանորյա յուրահատուկ սեղան: Դե, ես ու Զառան էլ սկսել ենք նախապատրաստվել եւ ամեն ինչ անել, որ մեր տղամարդիկ մեզանից գոհ մնան":

Ի՞ՆՉ ՆՎԵՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԿԵՍՈՒՐԸ` ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Սոֆի Դեւոյանը Ձմեռ պապիկից յուրաքանչյուր տարի ստանում է յուրահատուկ նվերներ, այս տարի եւս բացառություն չէ: Նա եւս նախապատրաստել է հետաքրքիր նվեր հարսի` Զառայի համար, ով դեկտեմբերի 27-ին նշելու է իր տարեդարձը: Իսկ թե ինչ նվեր է լինելու` տիկին Դեւոյանը չցանկացավ բացահայտել գաղտնիքը, միայն նշեց, որ Զառան այն շատ կհավանի. "Այծի տարին բոլորի ընտանիքներին թող բերի մեծ սեր, երջանկություն եւ առողջություն":

"ԱՅԴՏԵՂԻՑ ԷԼ ՍԿՍՎԵՑԻՆ ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"

altԵրգիչ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ համար տարվա սկիզբը կարիերայում անբարենպաստ է եղել. "Սկզբում նկարահանեցի տեսահոլովակ, որը չհավանեցի ու ստիպված նորից նկարահանեցի այլ տեսահոլովակ, ու այդտեղից էլ սկսվեցին իմ հաջողությունները: Այսօր արդեն, փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է իր հունով":

"ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱՄԱՆՈՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՀԵՏ"

Ձմեռ պապիկից Սարգիսը հատուկ նվերներ չի սպասում, ամեն ինչ թողնում է նրա հայեցողությանը, ինչ էլ բերի Ձմեռ պապը` երգչի համար յուրահատուկ կլինի. "Հինգ տարի շարունակ ես Ամանորը դիմավորում եմ իմ աշխատավայրում, հույս ունեմ, որ մի օր կդիմավորեմ ընտանիքիս հետ":
2015 թվականի հետ կապված երգիչն ունի մի քանի գործնական առաջարկներ եւ խոստանում է, որ կանի ամեն ինչ` դրանք իրականացնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում