livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՉարենցավան քաղաքի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Տատյանա Սաղաթելյանի հետ ունեցած հարցազրույցում փորձեցինք ավելի մանրամասն ծանոթանալ դպրոցի մշակութային կյանքին:

-Ե՞րբ է հիմնադրվել դպրոցը, ի՞նչ բաժիններ ու քանի՞ սան ունի:

-1979թ. հիմնադրվել է Չարենցավանի արվեստի դպրոցը: Ունենք գեղարվեստի բաժին, պարային բաժին, գործիքային բաժիններ, դասական եւ ժողովրդական: Այսօրվա դրությամբ ավելացվել են բաժիններ`էստրադային երգ, թավջուրակի բաժին, ժող-գործիքների բաժին: Վերջին վեց տարվա մեջ եղավ երեխաների թվի աճ` 230-ից համալրվելով 590 աշակերտով:

- Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացրել այս տարի եւ ի՞նչ կազմակերպությունների հետ:

- Օգոստոսի 31-ից սկսած` արդեն անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ` Զորավար Անդրանիկի մահվան 100 ամյակին նվիրված` անցկացրել ենք համերգ նրա տուն-թանգարանում ազգագրական երգերով եւ ազգագրական տարրերով, մեր քաղաքի օրվան նվիրված միջոցառում, մարզադաշտի բացման հետ կապված, այսինքն` որպես քաղաքային միջոցառումներ, մենք մեր մասնակցությունը ցուցաբերել ենք: Ինչպես նաեւ Անկախության օրվան նվիրված միջոցառում ենք կազմակերպել: Անցկացրել ենք շատ մեծ միջոցառում` հիմնադրամի հինգ ամյակին նվիրված: Նախօրոք երկու ամիս առաջ արդեն կազմակերպչական աշխատանքները տարվել են: Չարենցավանի դպրոցների, մանկապարտեզների ուժերով հավաքել ենք գումար` 1.200.000, փոխանցել ենք այդ հիմնադրամին եւ հոկտեմբերի 22-ին կազմակերպել ենք ցուցահանդես եւ համերգ` նվիրված հինգ ամյակին: Ունեցել ենք հյուրեր Երեւանից, ներկա է եղել ՀՀ առաջին տիկինը, ով հանդիսանում է տվյալ հիմնադրամի նախագահը: Ընթացքում մասնակցել ենք ռուս-հայկական համագործակցության անցկացրած համերգներին: Մեր սաները մասնակցել են մրցույթին, որն անցկացնում էր Ռուսաստանի հայերի միությունը, եւ ունեցանք մասնակիցներ, ովքեր մասնակցեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված գալլա համերգին: Անցկացրել ենք համերգ Նորքի համար 4 ծերանոցում, Երեւանի հաշմանդամ երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում: Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի դեսպանատանն անցկացվեց մեծ միջոցառում` նվիրված հայ-ռուսական համագործակցությանը, որին մենք մեր մասնակցությունը եւս ունեցանք:

- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

- Գրեթե բոլոր կազմակերպությունների հետ մենք համագործակցում ենք, այդ թվում նաեւ Սլավոնական համալսարանի, ФСБ-ի, Ռուսաստանի դեսպանատան հետ եւ այլն: Օրինակ, դեկտեմբերի 25-ին մենք անցկացնելու ենք համերգ ծերերի համար` կազմակերպության օգնությամբ: Դեկտեմբերի 27-ին Ռեսուրս կենտրոնը կազմակերպելու է ամանորյա միջոցառում հաշմանդամ երեխաների համար` մեր սաների ելույթներով: Անցյալ շաբաթ Հրազդան քաղաքում կազմակերպվեց միջոցառում երիտասարդական թեւի կողմից, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ մեր երեխաները:

- Շուտով տարեմուտ է, ի՞նչ կմաղթեք ձեր սաներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին:

- Ամենակարեւորը, ըստ իս, խաղաղություն լինի, որի առկայության դեպքում միայն մենք կարող ենք հանգիստ շարունակել մեր մշակութային եւ դաստիարակչական գործունեությունը: Չնայած որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել մեր իսկ ուժերով, սակայն կցանկանայի, որ դպրոցն ունենար որեւէ հովանավոր: Քանի որ պարային բաժինը մեծ է, զգեստների խնդիրը լուծելը արդեն դժվարություն է առաջացնում: Կան նմանատիպ բազմաթիվ խնդիրներ, սակայն առաջնայինը սա է:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում