livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։

Այդ մասին այօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ՝ նշելով, որ նոն ստոպ համերգների ձևաչափը մեծ հաջողություն ունի։ Այն սպասված ու պահանջված նախագիծ է, և հատկապես ուրախալի է, որ երիտասարդ սերունդը կապվում է հայկական ֆիլմերի երաժշտության հետ։ Համերգի ընթացքում կներկայացվի 18 ֆիլմի սաունդթրեք։ Ընդ որում, մեղեդիների մի մասը պահպանվում էր միայն ձայնային տարբերակով։ Վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները։ Շատ ստեղծագործություններ, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել երաժշտասեր հանդիսատեսին։ Վերծանման աշխատանքների վրա աշխատել է կոմպոզիտորների մեծ թիմ։

Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ իրենց խնդրանքն է եղել կոմպոզիտորներին, մեղեդիները վերականգնել բնօրինակին մոտ։

«Հայֆիլմ նոն ստոպի» ընթացքում կհնչեն «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան),  «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան),  «Եռանկյունի» (Էդուարդ Բաղդասարյան)  և այլ ֆիլմերի մեղեդիները։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ՝ Անդրե, Արամո, Մհեր, Լեյլա Սարիբեկյան և այլք։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Նոն ստոպ» համերգաշարը մեկնարկեց 2012թ. «Հոլիվուդ նոն ստոպ» նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։ «Հոլիվուդ նոն ստոպին» հետևեց «Cartoon նոն ստոպ» նախագիծը։


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում