livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

karenՄի քանի օրից ավարտվող 2014-ը շատ արտիստների համար ե՛ւ ձեռքբերումների եւ անկման տարի էր: Սակայն, պատանի երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ համար, տարին բարեհաջող է եղել, համենայնդեպս, «Զարուհուն» այդպես ասաց Կարենն ու մանրամասնեց. «2014-ը հաջող տարի էր ինձ համար: Շատ հաջողություններ եմ ունեցել, հատկապես կառանձնացնեմ Ղազախստանի մրցույթին մասնակցությունս, որտեղից Հայաստան վերադարձա Գրան Պրիով: 2015 թվականից միայն ուզում եմ, որ իմ ընտանիքին տեսնեմ առողջ, իսկ հայրենիքի սահմանները` խաղաղ»:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ»

Կարենն էլ հայկական բոլոր ավանդական ընտանիքների նման գերադասում է Նոր տարին դիմավորել տանը` ընտանիքի հետ. «Ամեն տարի Ամանորը դիմավորում ենք մեծ ընտանիքով: Մեր ընտանիքում Ամանորը կրկնակի տոն է, քանի որ այդ օրը տատիկիս ծննդյան օրն է: Այս տարի նույնպես տանն եմ դիմավորելու` ընտանիքիս հետ, քանի որ չեմ սիրում Ամանորի գիշերն անցկացնել տնից դուրս»:

«ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԻՄ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

Ամանորի հրաշքներին սպասելով` Կարենը համոզված է, որ դրանք այս տարի կիրականացնի հենց Նոր տարվա հերոս Ձմեռ պապը. «Ակնկալում եմ նպատակներիս իրականացում, հատկապես շատ եմ ուզում որ կատարվի իմ վաղեմի երազանքը, եւ այս ամռանը ես էլ լինեմ հեքիաթային Դիսնեյ Լենդում»:

«... ՆՐԱ ԿԵՂԾ ՄՈՐՈՒՔԸ ՊՈԿՎԵՑ ՈՒ ԸՆԿԱՎ»

kar1Կարենը հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, քանի որ 2 տարի առաջ իրականացրել է իր բաղձալի երազանքը. «2013 թվականին էր, որ Ձմեռ պապիկից ստացա ինձ համար ամենաթանկ նվերը` շատ մեծ տոնածառ, որի մասին միշտ երազել էի: Ուղիղ 2 տարի առաջ Ձմեռ պապիկն իրականացրեց իմ երազանքն ու մինչեւ հիմա թանկ-թանկ պահում եմ այն»,- պատմեց երգիչն ու հիշեց օրերս ականատես եղած մի զավեշտալի դեպք. «Մասնակցում էի մի միջոցառման, որի ավարտին, սովորականի նման, կանչում էինք Ձմեռ պապիկին: Ի վերջո, երկար կանչելուց հետո վերջապես եկավ Ձմեռ պապիկը,  երբ մոտեցավ երեխաներին նրա կեղծ մորուքը պոկվեց ու ընկավ, ինչից էլ ամբողջ դահլիճը պայթում էր ծիծաղից»:

ՁՄԵՌ ՏԱՏԻԿԻ ՍԱՌՑԵ ԿՈՄՊՈՏՆԵՐԸ

Վերջում Կարենը նաեւ իր սրտի բարեմաղթանքը հղեց ընթերցողներին. «Ուզում եմ, որ 2015 թվականը բոլորի համար լինի առողջության, երջանկության եւ հաջողության տարի: Այն երեխաներին, ովքեր դեռ չեն տեսել Ձմեռ պապիկին, թող այս տարի տեսնեն եւ ստանան իրենց ցանկալի նվերները: Իսկ ովքեր չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը` իզուր, թող հավատան, եւ թող հավատան նաեւ Ձմեռ տատիկին, ով ամբողջ ձմեռ սառցե կոմպոտներ է փակում Ձմեռ պապիկի համար»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում