livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԱրի ու տես, որ կիսաարձակուրդային տրամադրության մեջ գտնվող որոշ սոցցանցային օգտատերերի եւ կայքերի թիրախում հիմա էլ հայտնվել է ճանաչված մոդել, լեզվաբան ԶԱՌԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Այո՛, պատճառը պարզից էլ պարզ է` այս գեղեցկուհու մեկը մյուսին հետեւող հաջողություններն ու հաղթանակները, կարծես թե, ոմանց սրտով չէ:

Նախ նշենք, որ «Մարտինի», «Elite Model Look», «Միսս ամառ», «Best Model World & Costa Blanca Fashion week» մրցույթ-փառատոններին, ինչպես նաեւ բազմաթիվ հայտնի մոդելային շոուների մասնակցած գեղեցկուհի մոդելը մշտապես մրցույթներից վերադարձել է հաղթանակներով ու մրցանակներով, միեւնույն ժամանակ կարողացել է հեռուստասերիալում` որպես դերասանուհի ներկայանալ, ինչպես նաեւ լրջորեն զբաղվել իր առաջին մասնագիտությամբ` դասավանդելով անգլերեն: Սակայն, այս ամենը մի կողմ թողած այսօր լայնորեն շրջանառվում է, թե մի քանի ամիս առաջ Զառան աշխատանքի է տեղավորվել ՀՀ կառավարության աշխատակազմում ու բոլորին «հուզել» է, թե ինչո՞վ է զբաղվելու մոդելը հայրենի կառավարությունում: Մինչ ավել-պակաս բամբասանքները կծիկի պես երկրարում են, հենց ԶԱՌԱՆ բարձրաձայնել է իրականությունը.alt «Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում: Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից: Հատուկ անհասկացողների համար եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»:

Հուսանք, որ այս մեկնաբանությունից հետո ազգը շունչ կքաշի ու հանգիստ կթողնի իր բամբասանքների հերթական զոհին, սակայն այստեղ ուշագրավ է մարդկանց նախանձն ու խիստ տարօրինակ մտածելակերպը: Մի՞թե բարձրագույն կրթություն ստացած լեզվաբանը ՀՀ կառավարությունում անելիք չունի, իսկ ո՞վ ունի` «Ֆեյսբուքի» առաջ նստած զազրախո՞սը: Ի վերջո, համակերպվել է պետք, որ մոդելը կարող է լինել ե՛ւ իրավաբան, ե՛ւ քաղաքագետ, ե՛ւ տնտեսագետ, ե՛ւ, ինչու ոչ, ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակից: Իսկ կա՞ որեւէ աշխատանքային պայմանագրում հատուկ կետ, որ աշխատակիցը պետք է լինի տգեղ, գեր, ցածրահասակ ու բավական տհաճ շրջապատի համար: Մարդի՛կ, եթե անգամ բարի էլ չեք, գոնե իրատես եղեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում