livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱնցյալ տարի այս ժամանակահատվածում արդեն հայտնի էր` «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը, ինչը չենք կարող ասել այս տարվա մասին: Պատճառը` ոչ թե, ըստ շրջանառվող խոսակցությունների, Կոնչիտան է, որը մրցույթի ընթացքում կլինի 3 հաղորդավարներից մեկը, որի պատճառով իբրեւ Հայաստանը այս տարի հրաժարվելու է մասնակցությունից, այլ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռ փնտրտուքների մեջ է:

Պարզապես, մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին, իսկ այս ընթացքում անցկացվում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն, այդ մասին պարզ դարձավ մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կրելու է «Կառուցելով կամուրջներ» նշանաբանը, որին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

Իսկ Հայաստանը, ինչպես արդեն ասացինք, չհրաժարվելով մասնակցությունից` այժմ զբաղված է կատարողի ընտրությամբ, «Զարուհու» հետ զրույցում տեղեկացրեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու հերքեց հանրության մեջ տարածված այն միտքը, թե մրցույթին մասնակցելու համար այս տարի մեկնում ենք Կոնչիտայի երկիր.

- Նախ, մենք չենք մեկնում Կոնչիտայի երկիր` մեկնում ենք Ավստրիա, որը աշխարհի երաժշտական մայրաքաղաքն է: Եթե մարդը հաղթել է, բնականաբար մրցույթը հյուրընկալում են նրանք, եւ շատ բնական է, երբ հաղթողը կարող է նաեւ հաղորդավարի դերում լինել, այդ փորձը տարիների ընթացքում միշտ եղել է:

- Իսկ ինչո՞ւ են հատկապես վերջին տարիներին լինում ոչ թե երգի, այլ երգչի ընտրություն, այսպիսով` զերծ ենք մնում շոուբիզնեսյան կոնֆլիկտներից ու գլխացավանքի՞ց, թե՞ կան այլ պատճառներ:

-alt Ոչ, պարզապես ամեն տարի Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք ունի որոշում կայացնելու, թե ինչպես է անցկացնելու ընտրությունը, եւ դա կապված է հնարավորություններից: Այսինքն` նախընտրում ենք խնայել ռեսուրսները եւ դա օգտագործել ելույթի, բեմականացման, տեսահոլովակի աշխատանքների վրա, քան` անել ընտրություն, որի վրա բավականին թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում եւ արդյունքում, միեւնույնն է, հաղթում է այն մարդը, ում գուցե դու էլ արդեն գիտես, որ պատշաճ անձնավորություն է: Այսինքն` այդ ընտրությունների ընթացքում երբեւէ չի հաղթել անսպասելի մեկը: Իսկ մենք արդեն գիտենք հայաստանայն բոլոր մասնակիցներին, հետեւում ենք բոլոր երգիչների գործունեությանը, այնպես որ, կարծում ենք` ներքին ընտրությունը, ներքին քննարկումներն ավելի լավ արդյունք են բերում, քան` sms քվեարկությունները Հայաստանում, որոնք հաճախ ավելի շատ շեղվում են իրական պատկերից:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում