livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

alt«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է կամերային խմբերգային ժանրի բոլոր դրսևորումների համար: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով:

Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի և Մենակատարների անսամբլի, ինչպես և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ: Երգչախմբի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: «Հովերը» հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան):

Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թայվանում և Բելգիայում: Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների: Հանդես է եկել “Teatro Dal Verme”, “Cité de la Musique”, “Le Quartz” հեղինակավոր համերգասրահներում:

Երգչախումբը մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձեւավորումներին. « Արարատ» (ռեժ. Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ. Տավիանի եղբայրներ), «Նամուս» (ARTE ստուդիայի վերականգնված տարբերակ ) և այլն: Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովերի» կատարումները արժանացել են բարձր գնահատականների:

2011 թ.-ից «Հովերը» ակտիվորեն աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում:

Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

alt

2013թ-ից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր գործընկերոջ պարտականությունները ստանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյան): Այս հանգամանքը երգչախմբի համար նոր, կարևորագույն փուլ հանդիսացավ` խթանելով նրա գեղարվեստական գործունեությունը, պայմաններ ստեղծելով իր մտահղացումների և ծրագրերի լիարժեք և բազմակողմանի իրագործման համար: Սա նշանակալի մեկնարկ էր «Հովերի» ապագա գործունեության համար:

Իր գործուեության ընթացքում երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ: Երգչախմբի վերջին ձայնասկավառակը շուտով կներկայացվի ուկնդրին: Այն մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի եւ ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:

Ինչպես մանրանկարչության մեջ, այնպես էլ խմբերգային արվեստում,փոքր ձեւի մեջ հանդիպում ենք աննման ասելիքի, մի հեղինակ՝մի աշխարհի եւ, ինչպես Կոմիտասի «Սիրտ իմ սասանի»-ի մեջ է, մեկ էջ` մեծ լռության:

2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Ֆրանսիայի, Գերամանիայի, Թայվանի «Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում: «Հովեր-անսամբլ»-ի երգացանկը ընդգրկում է հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմում երգող երգիչներ Վահագն Բաբլոյանի և Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հովեր-անսամբլ»-ը հանդես կգա մենահամերգով Ֆրանսիայում, Տալլինում եւ Սանկտ Պետերբուրգում: Համերգային շրջագայությունը կմեկնարկի հունվարի 22-ին եւ կավարտվի փետրվարի 5-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում