livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀունվարի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջ. Վերդիի «ՏՐԱՎԻԱՏԱ» օպերան: Օպերային թատրոնի սիֆոնիկ նվագախումբն այդ օրը կղեկավարի հայազգի նշանավոր դիրիժոր և դաշնակահար ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԸ:

Վ. Պապյանը ծնվել է Երևանում: Դաշնամուր նվագել սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում (պրոֆեսորներ Վ.Սարգսյան և Մ.Վոսկրեսենսկի): 1980թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Որպես դաշնակահար շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.): Վերադառնալով Հայաստան` դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և իբրև դաշնակահար հյուրախաղերով հանդես եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում: 1982-87թթ. Վ.Պապյանն իբրև դիրիժոր ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայիում (պրոֆեսոր Ի.Մուսին): 1984թ. հանձն է առել ՀՊՖՆ-ի երկրորդ դիրիժորի պաշտոնը, իսկ 1987-1989թթ.` գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: 1990թ. Վ.Պապյանը տեղափոխվեց Իսրայել. որտեղ 1990թ.-ից դասավանդում է Թել-Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում «Կամերատա» և «Սիմֆոնիետա» կամերային նվագախմբերը: Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ` իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակվում է նրա` իբրև դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում