livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՀայ մշակույթի տարածման եւ պահպանման գործում մեծ ավանդ ունի սփյուռքը: Հայկական տարբեր գաղթօջախներում, ինչպես Հայաստանում նշում են հայկական տոնները` պահպանելով բոլոր գեղեցիկ ավանդույթները:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսում`հայաշատ Գլենդել քաղաքի «Beyond the Stars Palace» թատերասրահում տեղի կունենա հայկական բանակի 23-ամյակին նվիրված մեծ համերգ-ներկայացում`«Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» խորագրով, որը կազմակերպել է «Grand-Party» կազմակերպությունը: Այս ծրագրով եւս մեկ անգամ Լոս Անջելեսի հայկական համայնքին, նաեւ օտար հանդիսատեսին կներկայացվի հայկական բանակի կազմավորման եւ անցած փառավոր ուղղու պատմությունը:

Հայկական բանակի 23-ամյակին նվիրված համերգ-ներկայացման ծրագրի շուրջ «Իրավունքը» զրուցեց միջոցառման գեղարվեստական ղեկավար, ժամանակակից բանաստեղ ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

« ԿԱ ՄԻ ԱՐԺԵՔ, ՈՐԸ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ՛ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՍՐԲՈՐԵՆ, ԱՅՆ Է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ »

-Մենք հայերս, անկախ մեր տարիքից, ապրելակերպից, կրթությունից եւ բնակավայրից մշտապես եղել ենք ամեն մեկս մեր կարծիքին, հազվադեպ է եղել երբ ժողովուրդը կարողացել է հավաքվել մեկ գաղափարի շուրջ: Սա ե՛ւ լավ է, եւ՛ վատ: Ահա այս պատճառով էլ սկիզբ են առնում հարյուրավոր պարադոքսներ, որոնք խոչընդոտում են մեզ: Փառք Աստծո կա մի արժեք, որը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդունվում է սրբորեն, այն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ:

Ինձ` որպես միջոցառման գեղարվեստական ղեկավարի, հաճելիորեն զարմացրեց մեր հայրենակիցների, հատկապես արվեստագետների միահամուռ պատրաստակամությունը: Կազմակերպչական մասն ամբողջությամբ ընկած է երիտասարդ սերնդի վրա, ինչը կարծում եմ ավելի ոգեւորող է, սա նաև կլինի մի հետաքրքիր քննություն ավագ սերնդի առաջ: Վերջապես այս ամենով մարդիկ կտեսնեն, թե ինչի է ընդունակ երիտասարդ սերունդը: Կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, պրոդյուսեր Հրաչյա Մխիթարյանը եւ մնացած մեր ընկերներն իրենց առաջեւ խնդիր են դրել, որպեսզի լավագույնս ներկայացնեն Հայոց բանակի անցած ուղղին, նրա հերոսներին եւ այսօր սահման պահող մեր եղբայրներին:

«ՄՈՆԹԵԻ ՕՐԻՆԱԿԸ ՏՎԵԼ Է ԱՅՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ ԵՎ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԶԱՎԱԿԸ »

- Մեր հայրենակիցներից շատերը ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում, նրանց համար դժվար է պատկերացում կազմելalt հայկական բանակի մասին: Սակայն փաստ է, որ նրանք իրենց հայրենասիրությամբ ետ չեն մնում ոչ ոքից: Ի վերջո Մոնթեի օրինակը տվել է այս հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է Հայրենիքից հեռու մնալ եւ լինել Հայրենիքի զինվորն ու զավակը: Հունվարի 28- ին մենք միահամուռ կերպով տոնելու ենք մեր հաղթական հայոց բանակին նվիրված մեծ տոնը` Հավատամքի նման կրկնելով` «Ես քո զավակն եմ Հայաստան»:

«ԲԱՆԱԿԸ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ Է, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՎԱԼՎԵԼ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ»

-Կարծում եմ, յուրաքանչյուր զինվորի պարտքն է բանակում եւ պահեստազորում, ամեն վայրկյան գիտակցել իր վրա դրված պարտքի և պարտականության չափը: Մեր բանակի հզորացումը կարևոր է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլեւ տարածաշրջանի անվտանգության և առհասարակ քաղաքակիրթ մարդկության համար, չէ որ մեր տղաները իրենց փայլուն կերպով դրսևորում են նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում: Բանակը կենդանի օրգանիզմ է, որտեղ կարող են ծավալվել դրական եւ բացասական երևույթներ, բայց անկախ ամեն ինչից, հատկապես երիտասարդ սերնդի մոտ պետք է բարձր պահել մեր բանակի վարկանիշը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում