livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՀունվարի 12-ին Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ-2014» մրցանակաբաշխությանը, որին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ներկայացել էր առանց ընկերուհու՝Իրինա Շեյքի, սկիզբ դրեց զույգի բաժանման մասին խոսակցություններին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, մրցանակը ստանալուց հետո իր խոսքում պորտուգալացին չհիշատակեց Շեյքին:

Արտասահմանյան լրատվամիջոցների աչքից չէր վրիպել նաեւ, որ ռուս մոդելը դադարեցրել է շփումը Ռոնալդուի հետ սոցիալական ցանցերում: Այս մասին գրում է «Գազետա»-ն: Շեյքը Twitter-ում ապաբաժանորդագրվել է հայտնի պորտուգալացու միկրոբլոգից: Ռոնալդուն և Շեյքը նաեւ այլեւս միմյանց բաժանորդները չեն Instagram-ում: Իսկ ավելի ուշalt առաջ եկավ եւս մեկ վարկած, որի համաձայն Իրինան հրաժարվել է ներկա գտնվել Ռոնալդուի մոր՝ Դոլորեսի 60-ամյակի արարողությանը։ Ինչից հետո էլ Ռոնալդուն որոշել է վերջ դնել Շեյքի հետ հարաբերություններին եւ 2015 թ.-ը դիմավորել է միայն 4-ամյա որդու հետո:

Թեեւ այս մասին Ռոնալդուն եւ Շեյքը որեւէ հայտարարություն չեն արել, բայց ռուս մեդելը հաստատել է պորտուգալացու հետ հարաբերությունների խզման մասին լուրը: Իրինա Շեյքի մամուլի քարտուղարը պաշտոնապես հաստատել է ռուս սուպերմոդելի եւ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական հարաբերությունների խզման փաստը: «Մենք կարող ենք պաշտոնապես հաստատել, որ Իրինա Շեյկը խզել է հարաբերությունները Կրիշտիանու Ռոնալդուի հետ»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերում է New York Post-ը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում