livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՀունվարի 20-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում, կայացավ հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ՍՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին:

Առաջին համերգի ընթացքում հնչեցին հեղինակի գործիքային-կամերային ստեղծագործություններից: Մենակատար Յանա Դարյանի կատարմամբ համերգը բացվեց հեղինակի՝ ալտի համար գրված եռամաս սոնատով: Ապա բեմ բարձրացավ «Արս Լունգա» դուետը: Ջուլիետա Վարդանյանի և ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Թալալյանի կատարմամբ հնչեց նախ Սոնատ-էպիտաֆիան՝ նվիրված Մինաս Ավետիսյանի հիշատակին, ապա Նոկտյուրնը, որն ի դեպ, գրվել էր 17 տարեկան հասակում:

Համերգի երկրորդ բաժնում հնչեց մի շարք հեղինակավոր մրցույթներում հաղթանակած Դաշնամուրային կվինտետը՝ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:

Փառատոնի հաջորդ համերգը կկայանա հունվարի 30-ին՝ դարձյալ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այդ օրը կհնչեն հեղինակի դաշնամուրային ստեղծագործություններից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում