livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

allegrova2015 թվականի մարտի 6-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի «Կրկին» խորագրով մենահամերգը: Հայաստանում սիրված երգչուհու վերջին մենահամերգը տեղի էր ունեցել 2012 թվականին, այդ համերգով էլ երգչուհին հրաժեշտ տվեց հայ հանդիսատեսին`նշելով, որ թողնում է նաեւ բեմը: Երեք տարի անց հայ խստապահանջ հանդիսատեսը կրկին ցանկացավ հայաստանյան բեմում տեսնել երգչուհուն, «պահանջը» բավարարվեց:

Ի. Ալեգրովայի համերգային ծրագրի շուրջ «Զարուհին» զրուցեց համերգի կազմակերպիչ «Forpostart» ընկերության հիմնադիր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԻ հետ.

«ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՆԱԿՆԿԱԼ»

-2012 թվականին Իրինա Ալեգրովան հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս բեմին, այդ առիթով էլ սկսվեց նրա համերգային շրջագայությունները: Սակայն ժողովուրդը ամբողջությամբ չկարողացավ հրաժեշտ տալ երգչուհուն: Տարբեր երկրներից հանդիսատեսը սկսեց պահանջել, որպեսզի երգչուհին կրկին հանդես գա մենահամերգներով: Ճիշտ է, այսօր շատ երգիչներ կան, թե′ ռուսական, թե′ հայկական շոուբիզնեսում, սակայն նրանց մեծամասնությունը պահանջարկ չունեն: Ի. Ալեգրովայի արվեստի դեպքում կար շատ մեծ պահանջարկ եւ ժողովրդի կողմից խնդրանք, որ լինի մենահամերգ: Այս խնդրանքին հետեւեց երգչուհու հայտարարություն, որ կլինի «Կրկին» մենահամերգ: Երգչուհին խոստացել է, որ համերգի ընթացքում հայ հանդիսատեսին սպասվելու է անակնկալ, թե ինչ անակնկալի մասին է խոսքը` կիմանանք մարտի 6-ին: Համերգը լինելու է շոու`բոլորովին նոր ծրագրով: Կհնչեն երգեր, որոնք տարբեր տարիների դարձել են հիթեր եւ սիրվել ժողովրդի կողմից: Հայաստանում օրինակ շատ են սիրում Ալեգրովայի հին ալբոմը: Մենք այնպես ենք արել, որ համերգի տոմսերը հասանելի լինեն հասարակության տարբեր շերտերի համար, կարծում եմ, շատերը հնարավորություն կունենան վայելելու այդ երեկոն:

«ԱԼԵԳՐՈՎԱՆ ՆԱԵՎ ԲԵՄԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ Է»

-Իրինա Ալեգրովայի արվեստը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ նա ամեն ինչ կատարում է պրոֆեսիոնալ ձեւով եւ անընդհատ աշխատում իր վրա: Բացի այդ, նրա համար երգեր են գրում շնորհալի կոմպոզիտոները: Այսօր շոուբիզնեսում ծանր իրավիճակ է, որովհետեւ կարող է լինեն լավ երգիչներ, սակայն շատ լուրջ խնդիր առաջանա լավ երգացանկ ունենալու հետ: Ալեգրովայի երգերի 90 տոկոսը հիթեր են, դրանք շատ իմաստուն են եւ յուրաքանչյուրին հոգեհարազատ: Լավ երգչուհի լինելուց զատ , Ալեգրովան նաեւ բեմի մեծ վարպետ է: Երբ նա բեմում է, այնպիսի տպավորություն է, որ բեմում մոնո ներկայացում է, նա կարողանում է միայնակ լցնել բեմը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում