livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

15aԱպրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Հետարտադրական փուլում գտնվող հոգեբանական թրիլերը ներկայացնում է պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանության դառը էջերը:

Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի առաքելությանը, որը փորձում է վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին: Կինոնկարի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը: «1915» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը եւ Անժելա Սարաֆյանը: Կինոնկարի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռո քխմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Ֆիլմի պաշտոնական 1915 the movie.com կայքում նշված է, որ «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին: Այն հիշողության մասին ֆիլմը է որը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, եւ երբ դրան ընդդիմանում են:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում