livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՀունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):

Այս մասին փոխանցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը: Համերգի ընթացքում կհնչի Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Վոկալիզ, Պագանինիի թեմաներով ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4: Մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան):

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում