livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019
alt

Հայազգի դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, արդեն 23 տարի է բնակվում է Բելգիայում:

- Հայկական պարի նկատմամբ սերս նորություն չէ: Դեռեւս 1996 թվականին, այսինքն` այն տարիներին, երբ մեծ թվով հայեր տեղափոխվեցին Բելգիա, մենք ծանոթացանք Արթուր Նիկողոսյանի ընտանիքի հետ, որը հետագայում դարձավ իմ պարի ուսուցիչը: Արդեն 1997 թվականին ստեղծվեց հայկական պարի խումբ Բելգիայում, ապա նաեւ բացվեց փոքրերի «Նարեկ» պարախումբը եւ այնտեղ, բնականաբար, առաջին աշակերտը ես էի, որովհետեւ երկու եղբայրներս արդեն մեծերի «Հայք» պարախմբում էին պարում: Այդ ընթացքում մենք բազում համերգների մասնակցեցինք ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայի որոշ երկրներում` Գերմանիայում, Լյուքսենբուրգում, Ֆրանիսիայում: Այս ամենը տեւեց 10-ը տարի եւ դա բնական է, քանի որ գալիս է մի պահ, որ երիտասարդները մեծանում են, ամուսնանում ու նոր սերունդն է գալիս փոխարինելու ավագներին:

- Իսկ ե՞րբ որոշեցիր ինքդ հայկական պարեր դասավանդել:

alt

- Երբ մեկնեցի ԱՄՆ, որոշեցի հիմա էլ ես փոխանցեմ երիտասարդներին, այն, ինչը սովորել եմ 10-ը տարվա ընթացքում: Արդյունքում հայտնվեցի Տեխասում կայանալիք հայկական պարի փառատոնում: Իմ բեմադրած պարը գրավեց բոլորի ուշադրությունը: Շատերին թվաց, թե ես Հայաստանից եմ եկել, որովհետեւ նախ մաքուր հայերեն էի խոսում եւ երկրորդ` այդքան լավ կարողացել էի հայկական պարը ներկայացնել: Ապա հենց այնտեղ առաջարկեցին բացել Սուրբ Սարգիս եկեղեցուն կից պարի խումբ: Իսկ հետո ստացվեց այնպես, որ պետք է վերադառնայի Բելգիա, բայց ինքս իմ մեջ որոշել էի, որ երբեք չպետք է թողնեմ պարն ու դերասանական արվեստը:

- Ի դեպ, ո՞րն է գաղտնիքը, որ 23 տարի ապրելով Բելգիայում` փայլուն տիրապետում ես հայերենին:


- Շուտով սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, այս առթիվ ի՞նչ կմաղթի Սարգիս Սիմոնյանը հայ երիտասարդներին:
- Գաղտնիք չկա, որովհետեւ ամեն ինչ կախված է ընտանիքից: Երբ զավակը մեծանում է մի ընտանիքում, որտեղ բացի սիրուց ուրիշ ոչինչ չի արտահայտվում, հենց այդ սերն էլ փոխանցվում է անձի դաստիարակությանը, գիտությանը եւ աշխարհամտածողության ձեւավորմանը: Այս հարցում եւս անչափ գոհ ու շնորհակալ եմ ծնողներիս: Այնպես որ, իմ մաքուր հայերեն խոսելու գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, որովհետեւ մարդ իր հոգով ու սրտով եթե ցանկանա, ապա այդպես էլ կլինի: Շատ երիտասարդների եմ ճանաչում Երեւանից եկած, որոնք ընդամենը 5 տարի են այստեղ ապրում, բայց ընդհանրապես հայերեն չեն խոսում: Չեմ հերքի նաեւ, որ Հայաստանի հետ միշտ կապի մեջ եմ եղել եւ երբ չկար «Ֆեյսբուք», չկար «Սկայպ», նամակներ էի գրում եւ բոլորն էլ հայատառ`լինեին բանաստեղծություններ, թե պատմություններ:

alt- Ցանկանում եմ, որ երիտասարդը, երբ իր ուղեղի մեջ մի նպատակ է ստեղծում, ամեն կերպ այդ նպատակն իրականացնի, որովհետեւ երբեք ոչինչ երկնքից չի ընկնում: Անկախ կյանքի սոցիալական կարգավիճակից, հավատեցեք, որ եթե մարդ ճիշտ ուղղությամբ է աշխատում, ապա ստեղծում է համապատասխան հնարավորությունը: Մեր հայ ազգն այսօրվա դրությամբ աշխարհի ամենախելացի ազգն է եւ այդ մասին անգամ հրեան է ասել ու շատ ափսոս կլինի, որ երիտասարդները այդ ի վերուստ տրված հնարավորություները չօգտագործեն: Եվ ասածս բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հնարավորությունը պետք է փնտրել այլ երկրներում: Եկեք ճիշտը խոսենք, հիմա ամեն երկրում էլ նեղություններ կան, բայց պետք է ուժեղ կամք ունենալ դրանք հաղթահարելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում