livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

altՓետրվարի 20-ից երեւանյան բոլոր կինոթատրոններում արդեն հասանելի կլինի ռեժիսոր ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ «Անավարտ թռիչք» ֆիլմը` նվիրված 2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերի հիշատակին:

«Անավարտ թռիչք» ֆիլմ-մելոդրաման նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության եւ Շարմ հոլդինգի աջակցությամբ: Շարմ ընկերության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆիլմի ռեժիսորը փաստել է, որ սցենարը գրված է ամբողջովին իրական փաստերի հիման վրա.  «Բնականաբար որոշ բաներ փոփոխած են, հարմարեցված գեղարվեստական ժանրին, ի վերջո սա ո՛չ փաստավավերագրական ֆիլմ է, ո՛չ էլ ֆիլմ-աղետ, պարզապես գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա: Իհարկե բոլոր անունները փոխված են, բայց այն մարդիկ, որոնք ծանոթ են նրանց, ովքեր եղել են այդ օրն ինքնաթիռում կամ պետք է լինեին ու այդպես էլ չնստեցին, կնկատեն այդ զուգահեռները»: alt

Ե. Արշակյան նաեւ պատմել է, որ նախքան մեկնելն արդեն դժվար էր նկարահանում անել մի ինքնաթիռում, որը վթարի ենթարկված ինքնաթիռի զույգն էր. «Իսկ Սոչի մեկնելու ժամանակ մի վայրկյան անգամ ինքնաթիռում հանգիստ չեմ նստել, տարօրինակ զգացողություն էր. մտովի 2006 թվականում էի եւ անցնում էի այդ օրն ընդհատված այն բոլոր պատմությունների միջով, որոնց մասին տեղեկություններ էինք հավաքել ֆիլմի սցենարը գրելիս»:

«Անավարտ թռիչք» ֆիլմում հայտնի դերասանների հետ միասին գլխավոր հերոսներին մարմնավում են նոր անուններ. 

Տաթեւ Հովակիմյանի եւ Խորեն Աբրահամյանի` համար ֆիլմը դեբյուտային է: Ըստ ռեժիսորի. «Մեծ էկրանը պահանջում է նոր դեմքեր: Այսօր գրեթե բոլոր ռեժիսորները գլխավոր դերի համար ընտրում են հայտնի մարդկանց: Ես ի սկզբանե ուզում էի, որ հանդիսատեսը գնա այս ֆիլմը դիտելու ոչ թե դերասանների, այլ հենց ֆիլմի համար: Ի սկզբանե ցանկացել ենք՝ գլխավոր altդերասանուհին ոչ թե ֆիլմային կերպար լինի, այլ իրական աղջկա նման: Տաթեւ Հովակիմյանն այն իրական, ինքնատիպ աղջիկն էր, ում մենք փնտրում էինք… Դե իսկ նկարահանման հրապարակում նրան սիրով օգնեցին բազմափորձ դերասաններ Լուիզա Ղամբարյանն ու Սերժ Ավետիքյանը: Ֆիլմը դեբյուտային է նաեւ Խորեն Աբրահամյանի համար՝ մեծանուն հայ դերասանի թոռան, սա նրա առաջին դերերից է գեղարվեստական ֆիլմում»:

Մինչ ֆիլմը հասանելի կլինի հայ հանդիսատեսին, օրերս կայացավ ֆիլմի համար գրված երգի տեսահոլովակի պրեմիերան` Քրիստինե Պեպելյանի կատարմամբ: Իսկ տեսահոլովակը ինքնին ներկայացնում է ֆիլմի կարճ տարբերակը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում