livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

 

altԿեղծ սիրո խոսքեր, օգնության կանչ, վախ, կյանքի ուղու վեջին կանգառ, կործանված կին, մահ… Ահա այս ամենը շուտով կինոսերները կտեսնեն մեծ էկրաններին, քանի որ «Էլմար» կինոստուդիայի տնօրեն, դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԱՔՅԱՆՆ այս անգամ հանդես գալով որպես ռեժիսոր, իսկ PR մենեջեր Պողոս Ամիրխանյանը` որպես սցենարի հեղինակ` ստեղծել են «Լսո՞ւմ ես ինձ. Ճակատագիր» ֆիլմը, որի նկարահանումն իրականացնում է «5+ փրոդաքշնը»: Թեպետ դեռեւս հանրության դատին է հանձնված ֆիլմից մի քանի թրեյլեր միայն, սակայն այն արդեն իսկ լայն արձագանք է գտել հանրության շրջանում, ինչի մասին էլ «Զարուհին» զրուցեց Պ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի սցենար գրելու գաղափարը:

- Նախ ասեմ, որ ֆիլմի սցենարն իրական պատմության հիման վրա է գրված: Այն իմ մտերիմ ընկերներից մեկի պատմությունն է: Եվ ես որոշեցի, որ այդ պատմության մեջ ասելիք կա, եւ այն պետք է հասնի մարդկանց սրտերին ու գրեցի մի սցենար, որն ըստ իս, տարբերվող է: Ափսոս, որ ընկերս չի կարողանա տեսնել իր պատմությունը…

- Արդյո՞ք արդեն սցենարը գրելիս որոշված էր, թե ովքեր են լինելու դերակատարները:

- Սցենարը գրելուց հետո քաստինգի միջոցով ընտրվեցին որոշ դերակատարներ, եւ եղան դերասաններ, ում հրավիրեցինք խաղալու ֆիլմում: Վերջնական դերասանական կազմը ընտրելուց հետո, յուրաքանչյուրի կերպարում ավելացրեցի ինչ-որ բան, որը նման լինի հենց դերակատարի խառնվածքին: Նշեմ, որ ֆիլմում ընդգրկված են դերասաններ՝ Հայկ Աֆրիկյանը, Ազիլէ, Արամ Թորգոմյանը, Անահիտ Մութաֆյանը, Լենդ Մկրտչյանը, Նաիրա Քոլոզյանը, Մարիաննա Ջիլավդարյանը, Ջեյն Պետրոսյանը, Անջուլինա Թոքմաջյանը, Արտյոմ Սիմոնյանը, Արգամ Բաղդասարյանը, Սպարտակը եւ շատ այլ դերասաններ: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ թիմին, քանի որ յուրաքանչյուր նախագիծ հաջողված է, եթե ունես ամուր թիմ:

- Իսկ ի՞նչ հույզեր կպարգեւի «Լսո՞ւմ ես ինձ. Ճակատագիր» ֆիլմը հանդիսատեսին:

- Կզգան ցավ, դերասանների հետ կտխրեն, կուրախանան, եւ, ի վերջո, կհասկանան, որ պետք է գնահատել այն, ինչ ունենք այսօր մեր ձեռքերում, քանի որ վաղը, գուցե, այլեւս չգա…

- Ֆիլմում Դուք` որպես սցենարի հեղինակ եւ ռեժիսորը` Արմեն Դալաքյանը, հանդես եք գալիս նաեւ որպես դերակատարներ: Արդյո՞ք համատեղելը դժվար չէ, քանի որ, ըստ էության, չեք կարող Ձեր իսկ ստեղծագործությունը դիտել կողքից:

- Ե՛վ ես, ե՛ւ Արմենը էպիզոդիկ կերպարում ենք հանդես եկել, քանի որ այդ երկու կերպարը մեզնից լավ ոչ ոք չէր կարող մարմնավորել:

- Անդրադառնանք նաեւ ֆիլմի սաունթրեքին…

- Սաունթրեքը երգչուհի Նանայի «Գնա» երգն է, այն ընտրվել է ողջ անձնակազմի մասնակցությամբ: Երգն ինքնին ֆիլմի բնութագիրն է, որի հեղինակներն են Արմեն եւ Սուսաննա Խլղաթյանները: Առիթից օգտվելով` ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Լուսինե Թարախչյանին, Սրապ Շիրինյանին եւ Ջեմմա Կարապետյանին,որոնց աշխատանքի արդյունքում ստացանք գեղեցիկ տեսահոլովակ:

- Ի դեպ, համացանցում տեղադրված թրեյլերներից կարելի է ենթադրել, որ ֆիլմում կան բաց տեսարաններ, ինչը նույնիսկ 21-րդ դարում բավական բարդ է պատկերացնե լՀայաստանում: Ի՞նչ խնդիրներ են առաջանում նկարահանումների ժամանակ:

- Բաց տեսարանների հետ կապված խնդիր չենք ունեցել, քանի որ մեր դերասանները գտնվեցին այնքան պրոֆեսիոնալ, որ համաձայնվեցին նկարահանվել նման տեսարաններում:

- Մոտավորապես, ե՞րբ կավարտվեն ֆիլմի նկարահանումներն ու ե՞րբ եք նախատեսելֆիլմի պրեմիերան:

- Ֆիլմի նկարահանումները գրեթե մոտենում են ավարտին, իսկ պրեմիերան, հավանաբար, կլինի մարտին:

- Այնուամենայնիվ, չբացելով ֆիլմի բովանդակության փակագծերը` եւսմեկ հարց. ֆիլմի կուլմինացիայումլսո՞ւմ է ճակատագիրը հերոսներին:

- Մի բան կասեմ միայն, որ ֆիլմն ունի անսպասելի սկիզբ, անսպասելի ընթացք եւ շատ անսպասելի ավարտ… Ֆիլմում միախառնված են սերն ու ատելությունը, սպասումն ու զղջումը, միայնակ եւ օգնության կարիք ունեցող մարդն ու չափից դուրս ուժեղ անհատը… Ֆիլմում կա բոլոր այն զգացումները, որոնք մենք ունենում ենք սիրելուց, ատելուց, սպասելուց… Ֆիլմի յուրաքանչյուր դրվագ հուզելու է հանդիսատեսին… Չէ՞ որ, ճակատագիրը հենց մեզ հետ էլ կարող է նման խաղ խաղալ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում