livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

 

altՓետրվարի 10-ից կինոթատրոններում հանրության դատին կհանձնվել ռեժիսոր Քաջայր Հակոբյանի «Հիշողություն»ֆիլմը: Ֆիլմը նվիրված է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Սցենարի հեղինակը Հակոբ Հակոբյանն է, գլխավոր ռեժիսորը` Քաջայր Հակոբյանը, կոմպոզիտորը` Արա Գևորգյանը։

Մինչ ֆիլմը կհայտնվի մեծ էկրաններում«Իրավունք» թերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել հարնրության տարբեր խավերի շրջանում` հասկանալու համար, թե ինչ արձագանքներ է ստացել համացանցում տեղ գտած«Հիշողություն» ֆիլմի թրեյլերը: Իսկ, թե ինչպես ծնվեց «Հիշողություն»-ը, ինչ նպատակով եւ արդյոք այն ծառայեց այն նպատակի համար, ինչին փորձում էր ծառայեցնել ֆիլմի սցենարիստը, այս եւ այլ հարցերի շուրջ ֆիլմի սցենարի հեղինակ ԱԺ նախկին պստգամավոր, գործարար ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ մեր զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում: Այժմ ներկայացնենք պարոն Հակոբյանի հետ մեր զրույցից մի հատված.

 

«Ֆիլմը դեռ մեծ էկրան չբարձրացած, մենք արդեն կազմել ենք ֆիլմը քննադատողների 375 հոգուց բաղկացած ցուցակը, ովքեր դիտեն, չդիտեն, մեկ է քննադատելու են: Այդ ցուցակը մենք վավերացրել ենք նոտարական գրասենյսկում եւ երբ ֆիլմը հանձնվի հանրության դատին եւ այդ մարդկանցից որեւէ մեկը սկսի քնադատել, մենք անմիջապես կհրապարակենք այդ մարդու անունը եւ ցուցակում իր համարը, որպեսզի ցույց տանք, որ մենք դեռ վաղուց գիտեինք, որ տվյալ անձիք անկախ ամեն ինչից ամենասուր քնադատությունների են ենթարկելու ֆիլմում տեղ գտած թե՛ տեսարանները եւ թե՛ առհասարակ ֆիլմը»:

 

Ստորեւ ներկայացնում ենք «Հիշողություն» ֆիլմի թրեյլերը:


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում