livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՓետրվարի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ) տեղի կունենա «Լույսը ներսից» ցուցահանդեսի բացումը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց): Այս մասին հայտնում է ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լույսը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն արվեստում, այլև, առհասարակ, կյանքում: Լույսը ոչ միայն իրերի ֆիզիկական բնութագրությունն է, այլև հոգևոր կատեգորիա: Լույսը ոչ միայն տեսանելի է դարձնում իրականությունը, այլև ի հայտ է բերում մարդկային հոգու գաղտնի որակներն ու հատկությունները: Հենց այդ ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի մասին է Մոսկվայում և Վենետիկում բնակվող ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԼՅԱՆՑԻ` ռուսահայ լուսանկարչուհու, քանդակագործի, կինովավերագրողի և բանաստեղծուհու «Լույսը ներսից» ցուցահանդեսը: Հայաստանի Ազգային պատկերասրահի համար պատրաստված «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa/ Ռուսական հոգի» ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը: «Վենետիկ. Ջրի երեսին» նախագիծը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է ոչ միայն վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին վենետիկյան յուրահատուկ (ջրային, արտացոլվող) տարածության մեջ:

Երկրորդ նախագիծը, որը ներառված է «Լույսը ներսից» ցուցահանդեսում, «Anima Russa/ Ռուսական հոգին» է, որտեղ ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց համար խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի, այդպիսով իսկ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը:

Տատյանա Դանիլյանցն ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը և Պետկինոյին կից ռեժիսորական բարձրագույն դասընթացները (ռեժիսորական ֆակուլտետ): 1995թ. 3 ամիս ստաժավորում է անցել Վենետիկում տեղակայված Peggy Guggenheim Collection թանգարանում (Նյու-Յորք-ի Solomon Guggenheim Museum-ի մասնաճյուղ):

1996թ. ստացել է արվեստի գործիչների համար նախատեսված Պետական կրթաթոշակը: 1997թ. ավարտել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ցերեկային ասպիրանտուրան:

Նա մի շարք կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Ռուսաստանում և Եվրոպայում հեղինակել է բազմաթիվ ցուցահանդես-նախագծեր: Մասնակցել է Ժամանակակից արվեստի մոսկովյան միջազգային բիեննալեին, մոսկովյան ֆոտոբիեննալեին և մի շարք այլ միջազգային արվեստի ցուցադրություններին:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում