livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՄի քանի օր առաջ աշխարհասփյուռ հայությունը տոնեց երիտասարդների ամենասիրելի տոնը` Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակման օրը: Հուրախություն մեզ քչերն էին հակված օրը համարել վալենտինյան սիրո տոն, քանի որ մենք ունենք մերը` հայկականը` սիրառատ զորավար Սուրբ Սարգիսի տոնը: Հենց տոնի, սիրո ու սիրված լինելու մասին էլ «Զարուհին» զրուցեց վերջերս ԱՄՆ տեղափոխված երգիչ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԻ հետ, ով հայտնի է ոչ միայն իր երգերով, այլեւ իր ռոմանտիկ կերպերով:

- Սուրբ Սարգիս, թե՞ Վալենտին, որ տոնն է հարազատ Գոռ Եփրեմյանին:

- Ինձ համար տոն է Սուրբ Սարգսի հիշատակման օրը, քանի որ ես Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյա եմ: Ցանկացած երիտասարդի համար կարծում եմ` պետք է հարազատ եւ ռոմանտիկ տոն լինի այն:

- Ամենախենթ անակնկալը ո՞րն է եղել, որը Դուք Ձեր սիրած աղջկա համար պատրաստել եք այս տոնին:

- Բնականաբար, անակնկալներ եղել են, բայց չէի ասի` խենթ…

- Մի պահ պատկերացնենք, որ այս պահին Ձեր բոլոր երկրպագուհիները փակել են իրենց ականջները ու փորձեք հնարավորինս անկեղծ լինել. ո՞ւմ են պատկանում ռոմանտիկ երգչի վարդերը:

alt

- Ասում են, որ էությամբ ռոմանտիկ եմ եւ վարդեր, իսկապես, շատ եմ սիրում: Կարծում եմ` դա էլ պատճառ է հանդիսանում ինձ շրջապատող կանանց ժամանակ առ ժամանակ նվիրել դրական պահեր:

- Միայն Ձեր ֆեսյբուքյան էջին հետեւելով` կարելի է վստահ ասել, որ Դուք պաշտում եք փոքրիկներին: Իսկ ե՞րբ եք պատրաստվում ինքներդ հայրանալ:

- Այո, փոքրիկներին անչափ շատ եմ սիրում: Իսկ հայրանալուս մասին կարծում եմ` վաղ է խոսել…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարներից մեկում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում