livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՕրեր առաջ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես` Սուրբ Սարգիսի տոնին նվիրված:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրն ասաց՝ «Այսօր մենք գտնվում ենք հեքիաթային մի աշխարհում: Այս երեխաների աչքերով մենք նորովի վերարթնացնում ենք ս. Սարգիս կերպարը մեր մեջ: Իրենց հասակում մեզ հեռացրել էին ս. Սարգսից: Մեզ թելադրված հերոսներ էին մեր մտապատկերում ուրվագծվում: Բայց ս. Սարգիսը դարերի միջից վերհառնեց, եւ մեզ հետ միասին այսօր երիտասարդների սիրո արագահաս բարեխոսը իր տոնակատարումն ունեցավ այս փոքրիկ իշխանիկների հոգիների մեջ: Նրանց աչքերով մենք տեսնում ենք վերարթնացած սիրո արագահաս բարեխոսի պատկերները իրենց կտավների վրա: Պետք է լսել այս երեխաներին. նրանք հետաքրքիր փիլիսոփայության մեջ են ապրում, ապշելու ընկալում ունեն իրենց շրջակա աշխարհի ու երևույթների հանդեպ: Ափսոսում եմ, որ քիչ առաջ նրանց մեկնաբանությունները, իրենց նկարների բացատրությունները միայն ինձ մոտ մնացին: Փոքրիկ Մարտիրոսին հաճախ կտեսնենք իրենց հասակակիցների գործերի մեջ: 1700 տարուց ավել է անցել, բայց ս. Մարտիրոսին չենք մոռանում: Թող ս. Մարտիրոսը լինի ձեզ համար բարեխոս, որպեսզի կատարվեն ձեր երազանքները»:

Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են ս. Սարգսի տոնին, արդեն չորրորդ տարին ներկայցնում են հանրությանը:

Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն աշխատելով իրենց ուսուցիչների հետ՝ ստեղծել էին իսկական գլուխգործոցներ: Նրանք հանդիպում են Տ. Նավասարդ Սրբազանի, թեմի քահանաների հետ, լսում սրբի մասին պատմություններ, սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում լավագույնս ներկայացնել ազգային կերպարներ:

Ամեն տարի թեմը մասնակիցներին նվեր է պարգեւում՝ ստեղծագործական այս աշխատանքների կատալոգը տպագրելով: Այս տարի կատալոգից բացի թեմի կողմից նվեր կստանան նաև պրոֆեսիոնալ համակարգիչ, որով կենտրոնի սաները կկարողանան ձեւավորել ոչ միայն այս տարվա կատալոգը, այլ նաեւ շատ ուրիշ աշխատանքների ժողովածուներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում