livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

nkarichԺամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին, ժամը 18:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ, Քյոլն(KUK), Գերմանիա(ВВК) քաղաքների նկարիչների միության, ինչպես նաևUNESCO-ի անդամ, Մոսկովյան պուրակի ձևավորող և հեղինակ, Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ, «Դաշտադեմի ամրոց» ֆիլմի պրոդուսեր և նկարիչ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՈՒ ԿՅԱՆՔԸ ՍԿՍՎԵՑ…» անհատական ցուցահանդեսը:

Աննա Հարությունյանը ծնվել է 1976 թ. Երևանում։ Սովորել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնում, Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Փ. Թերլեմիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինում, եղել Դուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր: Աննա Հարությունյանը 1995 թ.-ից սկսած ունեցել է թե՛ անհատական, թե՛ խմբակային մի շարք ցուցահանդեսներ։ (1995, 1996, 1997, 1999թթ. անհատական՝ Գերմանիայի տարբեր քաղաքներում, 2000, 2002, 2006` Հայաստանում, 2011` Շվեցարիայում)։ 1997 թ.alt Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Երիտասարդ առաջադեմ նկարիչներ» մրցույթում ճանաչվել է տարվա լավագույն արվեստագետներից մեկը։2001թ. մասնակցում է Art-Expo ցուցահանդեսում Տոկիոյում, ինչպես նաև Բեյրութում(Noyan Tapan Art gallery): Սույն թվականին մասնակցել է խմբակային ցուցահանդեսին, որը նվիրված էր Դանթեին Հայաստանում նկարիչների միության տանը և այդ նույն ցուցահանդեսը ցուցադրվել է Իտալիայում Ռավեննա քաղաքում, Դանթեիթանգարանում: Աննան ներկայացել է նաև մի շարք կոստյումների, դեկորացիաների ձևավորմամբ:

Դեռևս շարունակական է նկարչուհու աշխատանքային ձեռքբերումների ռեզյումեն, իսկ կտավները` այնքա՜ն խոսուն…

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում