livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՓետրվարի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Էդգար Հովհաննիսյանի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների (Վարդան Աճեմյան, Կարեն Անանյան, Աննա Հակոբջանյան, Նորայր Գրիգորյան) գործերը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ նկատեց, որ հունվարը շատ հագեցած ամիս էր նվագախմբի համար։ Նա բարձր գնահատեց արդեն 6 տարվա պատմություն ունեցող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, քանի որ կոմպոզիտորներն այսօր Հայաստանում զգում են, որ երիտասարդ ուժերը, կատարողները գնահատում են իրենց արվեստը և այն հասցնում ունկնդրին։

Դիրիժոր ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ առանձնացրեց այն փաստը, որ երեկոն հագեցած էր պրեմիերաներով։ Նա անհրաժեշտ համարեց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելը։ «Մենք՝ պրոֆեսիոնալներս, պետք է խորանանք նոր գրված ստեղծագործությունների գաղտնիքների մեջ, բեմ բարձրացնենք, ներկայացնենք ունկնդրին, և ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի գործեր են դրանք։ Ստեղծագործությունների կատարումը ոգևորում է կոմպոզիտորներին՝ բարձրարվեստ գործեր ստեղծելու համար»։

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ էլ, անդրադառնալով Էդգար Հովհաննիսյան կոմպոզիտորին, նշեց, որ նա այն արվեստագետներից էր, ում մենք շատ ենք պարտական, նրա ստեղծագործությունը սպասում է իր արժևորմանը։ Եվ Երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող Էդգար Հովհաննիսյան ֆեստն այդ մեծ կոմպոզիտորին, քաղաքացուն, հայրենասերին գնահատելու ու մեր հարգանքի տուրքը մատուցելու հերթական քայլերից է։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ավանդաբար անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։



Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում