livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

edՕրերս "Արմենոիդս" խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ ու մոդել ՆԱԴԵԺԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանադրվեցին: Երբ լուրն իմանալուց հետո զանգահարեցինք Էդգարին, պարզվեց, որ Ռոստոմյանների ընտանիքում տոնական տրամադրությունը շարունակվել է մի քանի օր.

"Որոշել էինք յուրահատուկ իրադարձություններով հագեցնել տարվա վերջը: Պատրաստությունն ավելի վաղուց էր: Նադեժդայի հետ արդեն մեկ տարի է` հանդիպում ենք, փորձում ենք կառուցել մեր համատեղ կյանքի հիմքը: Մտածեցինք այնպիսի յուրօրինակ օր նշանակել նշանադրության արարողությունը, որ իրադարձությունները մեկը մյուսին հաջորդեին, ավելի հետաքրքիր, գեղեցիկ ու բովանդկալից դարձնեին ձմեռվա ամենայուրահատուկ ամիսը` դեկտեմբերը, այն ջերմացնենք մեր սիրով, edgarհավատարմությամբ եւ նոր ընտանիք ստեղծելով: Դեկտեմբերի 16-ին տեղի edoունեցավ մեր նշանադրությունը, 17-ին նշեցինք իմ, հաջորդ օրը` Նադյայի մայրիկի ծննդյան օրը: Կդիմավորենք Նոր տարին ու կպատրաստվենք մեր կյանքի ամենակարեւոր իրադարձությանը` հարսանիքին":

 Իսկ դա տեղի կունենա գարնանը. "Ես ու Նադեժդան հասկացանք, որ գարունը ջերմության, սիրո, ծաղիկների սկիզբ է: Մտածել ենք յուրահատուկ արարողություն, որը հագեցած կլինի յուրահատուկ երաժշտությամբ: Այն առաջադիմության եւ ավանդույթների զուգահեռ ընթացք կլինի":

 Էդգարն ու Նադեժդան միմյանց ճանաչել են վաղուց եւ հաճախակի հանդիպել միջոցառումների ժամանակ."ՙՔանի որ մեր զուգահեռ աշխարհները մշտական խաչվում են. կապ ունենք նորաձեւության կենտրոնների հետ, համատեղ համերգներ ենք իրականացնում, հաճախ էինք հանդիպում՚"

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում