livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՕրերս երգչուհիներ Էմմին ու Անահիտ Սիմոնյանը համացանցում տեղադրել էին մի տեսանյութ, որտեղ ավտոմեքենայի մեջ երգում էին երգչուհի Լիլիթ Կարապետյանի «Ժամանակին» երգը` «Սատարենք հայ փոփին» գրառմամբ:

Համացանցում այն լայն տարածում գտավ ու հերթական անգամ առիթ հանդիսացավ երգչուհիներին քարկոծելու, ավելին` աղջիկների զվարճանք-կատարումը ձեւակերպվեց իբրեւ ծաղրանք Լիլիթ Կարապետյանին: Սակայն «Զարուհու» հետ զրույցում ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ ամենեւին էլ ծաղրանք չի տեսնում աղջիկների կատարման մեջ, ավելին` ըստ Լիլիթի` յուրաքանչյուր երգչի համար էլ հաճելի է, երբ կոլեգաներ կատարում են քո երգը:

- Պարզապես չէր կարող նման բան լինել: Բոլորս էլ աչքեր ու ականջներ ունենք եւ տեսնում ենք, որ թե՛ երգի, թե՛ իմ անձի հետ կապված որեւէ ծաղրանք չկար: Նախ` նման լուրեր տարածողը պետք է հետաքրքրվեր` իմ, Էմմիի ու Անահիտ Սիմոնյանի հարաբերություններն ինչպես են:

- Իսկ ինչպե՞ս են:

- Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք, հարգում ու սիրում ենք միմյանց: Եվ բացի այդ, Էմմին էլ, Անահիտն էլ տեսակով այն մարդիկ են, որ նույնիսկ, եթե իրենց դիմաց ինչ-որ ծաղրելու մարդ լինի, իրենք այնքան դաստիարակված, նրբանկատ ու լավ երեխաներ են, որ նման բան չէին անի: Ի վերջո, երբ այդ տեսանյութը նայում ես, ախր, ծաղրելու հետ ոչ մի կապ չունի, մարդիկ ուրախանում են, զվարճանում, կոպիտ ասած` «տժժում» են: Ի՞նչ վատ է, որ կոլեգաներդ այնքան են սիրում քեզ ու քո երգը, որ կարող են իրենց մեքենայի մեջ լսել ու զվարճանալ: Դա ցանկացած երգչի կամ երգչուհու համար ամենասիրելի ու հաճելի պահերից մեկն է, հատկապես, որ ճաշակով կոլեգաների կողմից է դա արվում:

- Դուք այն երգչուհիներից եք, որ հաճախ եք քննադատությունների կիզակետում եղել...

- Այո, նման բան ինձ հետ էլի է եղել, հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, կանանց գաղութում համերգ ունենալս պատմություն դարձավ: Ինձ համերգով հրավիրեցին կանանց գաղութ, որտեղ ապրում են այն մի քանի երեխաները, որոնք հենց այդտեղ են ծնվել, ի դեպ, այդ օրը նաեւ իմ տղայի ծնունդն է, ու պատկերացրեք` իմ ուրախությունը թողած` մեծ սիրով գնացի: Հետո հոդված կարդացի` "Լիլիթ Կարապետյանի ելույթը անչափահասների գաղութում", իրականում այնտեղ էրոտիկ ոչ մի բան չէր եղել, ես մեծ մարդ եմ, հո ապուշ չե՞մ, ես տղա ունեմ եւ գիտեմ, թե ուր եմ գնում, եւ յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ուր ինչպես պիտի գնանք:

- Լիլիթ, իսկ ինչպե՞ս տեղեկացաք այդ տեսանյութի մասին:


alt

- Առավոտից նկարահանման էի, որից հետո տեսա, որ շատ զանգեր եմ ստացել բջջայինիս: Զանգահարեցի` պարզվեց Էմմիի PR մենեջերն է ու պատմեց ինձ` ասելով, որ բոլորը խառնվել են իրար: Ասացի, որ ոչ մի բանից տեղյակ չեմ, ու հանգիստ եղեք` ես նորմալ եմ վերաբերվում նման բաներին: Անկեղծ ասած, ես պասիվ եմ համացանցում:

- Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ ասպարեզ եք վերադառնում եւ այս տարի էլ շատ անելիքներով կներկայանաք հայ հանդիսատեսին: Հիմա արդեն որոշակի գործեր սկսե՞լ եք:

- 2014-ը բուռն էր ինձ համար` 2 նոր երգ, տեսահոլովակ, այդքան լռությունից հետո ու այնպիսի տեսահոլովակներ, որոնք էլ պակաս քննարկման թեմա չդարձան` թե՛ լավ, թե՛ վատ առումներով: Բնական է` վատն էլ պիտի լինի, որովհետեւ որքան մարդ` այնքան ճաշակ, կարծիք ու այդքան նախանձություն: Ամեն ինչը կարող էր իր դերը խաղալ: Այս տարին էլ` ես հասկացա, ինչպես 2014-ն է եղել, այնպես էլ` 2015-ը, եթե ոչ ավելին, ապա ոչ պակաս, էլի նոր երգեր, նոր տեսահոլովակներ, որոնցից մեկը կլինի գարնանը: Միջանցիկ մի բան էլ, որի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ այն ինձ համար մեծ նպատակ է, Աստված տա, որ այն, ինչ պատկերացնում եմ, հենց այդպես էլ լինի:

- Փորձենք կռահել, գուցե մենահամերգի մասի՞ն է խոսքը:

- Ոչ, մենահամերգ չէ, խոսքը մի երգի մասին է, որը մինչեւ չլինի, չեմ կարող խոսել այդ մասին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում