livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՌիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգի ընթացքում կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ և սիրված Ballade Pour Adeline, A comme Amour, Murmures ստեղծագործությունները...

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմնը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասլավառակի թողարկումը նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, և ստեղծել է նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ իր ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես "the most successful pianist in the world" «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում