livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՓետրվարի 10-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց դրամատուրգ-բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ «Վանա կատու» ներկայացումը:

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանում`Վանում ահասարսուռ դեպքերի միակ վկան մնացել է վանա կատուն, ով ամեն օր հսկում է հայաթափված տները`հույս ունենալով, որ մի օր վանեցին կվերադառնա իր բնօրրանը: Իսկ ահա Արեւելյան Հայաստանում ցավ է ապրում Մայր Հայաստանը տեսնելով, թե ինչպես են իրեն լքում որդիները: Մայր Հայաստանի, վանա կատվի եւ Արցախի հանդիպումից հետո է միայն ծնվում մեծ հույսը, որ կգա մի օր, երբ վանեցին կապրի Վանում, Մայր Հայաստանի որդիները կվերադառնան հայրենիք, իսկ Արցախը կապրի ազատ եւ անկախ: Վանա կատուն կրկին լցվում է հույով, քանի որ Հայաստանի պանծալի էջերի եւ Արցախի հերոսամարտի լուռ վկաներից մեկն է եղել:

Ըստ բեմադրիչի` ներկայացման թեման այնպիսին է, որ հանդիսատեսից յուրաքանչյուրին կարող է որեւէ բան սովորեցնել.«Ես ներկայացման մեջ ոչ մի նոր բան չեմ ասում: Այն մեր ցավն է, որի մասին խոսում ենք միայն շշուկով, ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ իրականում մեր հողերին տեր կդառնանք, եթե համախմբվենք, իրար սիրենք, չլքենք երկիրը: Ինչու՞ պետք է հայը թողնի իր երկիրը եւ գնա սիբիրները շենացնի, չէ որ հայրենիքի զավակները նրան պետք են դժվար պահին»,-«Զարուհու» հետ զրույցում նշեց Լիանա Անթառանյանը:

Լ. Անթառանյանը ձեւավորել է գեղեցիկ ավանդույթի, ըստ որ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ իր հրավերով հանդիսատեսի շարքերում պետք է լինեն հայոց բանակի սպաներ եւ զինվորներ.«Այսօր ինձ դահլիճում շատ ապահով եմ զգացել, քանի որ իմ թիկունքում էին հայ զինվորները: Ներկայացմանը ես հրավիրել էի ՊՆ զորամսերից մեկի զինվորներին: Ինձ համար բոլորովին անկնկալ էր, երբ ներկայացումից մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին այդ զորմասից եւ ասացին, որ շատ են ցանկանում, որպեսզի զինվորները եւս դիտեն «Վանա կատու» ներկայացումը: Հետո հետաքրքրվեցին, թե ինչպես կարող են տոմսեր վերձնել, ես էլ ասացի դուք զորմասում մնացեք ես չոքեչոք ձեզ մոտ կգամ: Հայ զինվորի կողքին չլինել չեմ կարող»,-ընդգծեց բեմադրիչը:

Նշենք, որ նույն զորմասի հրամանատարական անձնակազմի կողմից Լիանա Անթառանյանը պարգեւատրվեց պատվոգրով`բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում