livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի "Հիշողություն" ֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր փետրվարի 10-ին` Հ. Հակոբյանի ծննդյան օրը` անորոշ ժամանակով հետաձգվել է: Մինչ ֆիլմի պրեմիերան` տեղի է ունեցել երկու փակ դիտում, որին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանից միջազգային իրավունքի մասնագետներ, լրագրողներ եւ այլք: Երկու փակ դիտումներից հետո անհայտ պատճառներով արգելվեց ֆիլմի ցուցադրությունը: Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարիստ Հ. Հակոբյանը այս պահին ձերբակալված Է, ըստ տարածված տեղեկության` պատճառը ֆիլմը չէ:

Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանի խոսքով` ֆիլմը չի առգրավվել, քանի որ դրա իրավունքը ոչ ոք չունի, բացի այդ, այն իրենից վտանգ չի ներկայացնում. "Չեմ կարող ասել, թե ֆիլմի պրեմիերան երբ կլինի, քանի որ չեմ կարողանում կապ հաստատել ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ Հակոբ Հակոբյանի հետ: Նրա առողջական վիճակը այդքան էլ լավ չէ, եւ ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ",- նշեց Ք. Հակոբյանը:


Ըստ նրա` ֆիլմը փակ դիտման ընթացքում ներկաների կողմից ստացել է 80 տոկոս դրական կարծիքներ: Այս պահին ֆիլմն ամբողջությամբ խմբագրվել է եւ ռեժիսորի փաստմամբ` բոլոր դժգոհությունները եղել են քաղաքականացված. "Ֆիլմի սցենարիստը քաղաքական մարդ է, այդ պատճառով էլ ֆիլմում ցանկանում էր ստեղծել Թուրքիայի ընդդիմադիրների հետ խնդիրներ` այսինքն ընդդիմադիր կուսակցությունը խնդիրներ ունենար Էրդողանի հետ: Այն գեղարվեստական ֆիլմ է, ինչն էլ մեզ թույլ է տվել զարգացնել մեր երեւակայությունը: Մեզ առաջարկվել է  ֆիլմից հանել քրդերի հետ կապված հատվածը, ինչին առարկեցի, քանի որ չեմ ցանկանում հանել մի տեսարան, որն իրականում եղել է: Սա էլ բացատրում էին նրանով, որ այսօր հայերը քրդական համայնքի հետ ունեն լավ հարաբերություններ",- ավելացրեց ռեժիսորը:


Նա հերքեց ֆիլմի դերասանական անձնակազմի կողմից տարածած այն տեղեկությունը, թե իրենք ծանոթ չեն եղել ֆիլմի սցենարին. "Դերասանները ստում են, ես առաջինը նրանց եմ տվել ֆիլմի սցենարը, որպեսզի ծանոթանան",- ասաց Ք. Հակոբյանը: 
Քաջայր Հակոբյանն անձամբ մտավախություններ ունի, որ "Հիշողություն" ֆիլմն այդպես էլ մեծ էկրան չի բարձրանա: Իր մտավախությունը ռեժիսորը բացատրում է նրանով, որ չի կարող կապ հաստատել Հ. Հակոբյանի հետ, ում պատկանում են ֆիլմի բոլոր իրավունքները:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում